13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Խոսրով Հարությունյանը նկատողություն արեց Նաիրա Զոհրաբյանին

«Մեր իրականության մեջ ազդեցիկ կուսակցություններ կան, տիկի՛ն Զոհրաբյան, որ նույնիսկ մեկ տարի չկարողացան իրենց խմբակցությունը պահել, այնպես որ բարի եղեք, կուսակցության մասին խոսելիս չպայմանավորել միայն ու միայն քանակով»,-այսօր Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նկատենք, որ Ն. Զոհրաբյանը նշել, որ 79 կուսակցություն կա Հայաստանում, սակայն  մեծամասնությունը «մարդ» կուսակցություն է, ինչը սխալ է:

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում ազդեցիկ կուսակցություն է համարվում  հսկայական քանակով անդամներ ունեցող կուսակցությունը, իսկ այդ կուսկացությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինն ո՞ւնի, սա ավելի կարևոր է, քան թե այդ 79-ը, թե ինչ:

Իսկ քանի՞ կուսակցություն կլիներ մեզ համար հարմար, ո՞վ է որոշում, ո՞րն է չափանիշը, գնահատողը մեկն է՝ ընտրողը»,-շարունակեց Խ. Հարությունյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ