30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Սպառողին չի կարելի թյուրիմացության մեջ գցել. Մելիտա Հակոբյան

Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ասոցիացիան զայրացած է լրագրողների թերի լուսաբանման պատճառով:

Հակոբյանը նշեց, որ վերջերս լրատվամիջոցները սկսել են սննդամթերքի շուկան ուսումնասիրել, փորձարկումներ անցկացնել լաբորատորիաներում ու արդյունքում սխալ տեղեկություններ են տարածում:

Մելիտա Հակոբյաի խոսքով՝   նման հրապարակումները, երբ լաբորատոր ստուգման են ենթարկվում առաջնային սպառման մթերքները՝ կաթնամթերք, հացաբուլկեղեն եւ մսամթերք, եւ պարզվում է, որ դրանց մեջ կան մանրէներ, թյուրիմացության մեջ են գցում սպառողին.

«Մեզանից շատ ոչ ոք չի մտածում սպառողների առողջության մասին: Մենք մսամթերքի, կաթնամթերքի եւ հացաբուլկեղենի 40 ընկերությունում ստուգումներ ենք անցկացրել, ոչ մեկում որևէ խախտում չենք հայտնաբերել: Չի կարելի մեկ լաբորատոր ստուգման եզրակացությունն ընդունել որպես բացարձակ ճշմարտություն, կամ գնալ խանութից ինչ-որ ճմրթված ապրանք վերցնել, տանել ստուգել եւ ասել, որ այն վատն է»,-ընդգծեց Մելիտա Հակոբյանը:

Մելիտա  Հակոբյանը նկատեց, որ բոլոր լաբորատորիաներն անխտիր աշխատում են տնտեսավարող սուբյեկտների հետ, ուստի շատ հնարավոր է, որ ինչ-որ լաբորատորիա նեղացած լինի տվյալ ընկերությունից եւ միտումնավոր նման տվյալներ հրապարակի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ