27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական մրցապայքարում սև PR-ը միշտ «օգնության ձեռք է մեկնում»

PR-ը բազմաթիվ ձևակերպումներ ունի։ Այն կարելի է համարել հասարակության հետ կապերի ապահովում և անձի իմիջի ստեղծում։ PR-ը տեղեկատվության միջոցով մարդկանց ղեկավարման լավագույն գործիքներից է: Ավելին նեղ իմաստով, PR-ը նպատակաուղղված է նորությունների ստեղծմանը՝ ստեղծվում է մի տեղեկատվություն, որի մասին խոսում են թե հեռուստաընկերություններում, թե թերթերում և թե սոցցանցերում:

Ներկայումս շատ է օգտագործվում սև PR տերմինը, որը նշանակում է նպատակաուղղված բացասական տեղեկատվության՝ ապատեղեկատության, զրպարտանքի տարածում: Սև PR-ն ի հայտ է գալիս, երբ առկա է մրցակցությունը: Սև PR-ը ժողովրդավարական երկրներում բավական երկար ժամանակ գոյություն ունի և անքակտելիորեն կապված է քաղաքական գործընթացների հետ:

Այն ներկայումս համարվում է ամենահայտնի քննարկման թեմաներից մեկը ինչպես քաղաքական, այնպես էլ գիտական շրջանակներում:

Շատ հաճախ սև PR-ի ժամանակ կարող են ճիշտ տեղեկություն տարածել, սակայն տեղեկությունը մեկնաբանելու ժամանակ անցնեն բարոյական սահմանները:

Իսկ ո՞րն է հասարկության կողմից այդքան սիրված սև PR-ի ի հայտ գալու պատճառը:   Ինչպես հայտնի է, ընտրությունների ժամանակ, ընտրողները հավատարիմ են այս կամ այն կուսակցությանը, կամ առաջնորդին: Սակայն հասարակության մեջ կա զանգված, որ դեռ չի կողմնորոշվել թե ում օգտին քվեարկի, ուստի հիմնական տոկոսադրույքը կատարվում է հենց նման զանգվածի վրա:

Օրինակ,  վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց անկանխատեսելի Դոնալդ Թրմափը: BuzzFeed պարբերականը ուսումնասիրություններ է կատարել, ու պարզել, որ ԱՄՆ նախընտրական շրջանում՝ 3 ամսվա կտրվածքով կեղծ լուրերի տարածման թիվը սոցիալական ցանցի միջոցով  հասել է 8.7 մլն այն ժամանակ, երբ առաջատար ԶԼՄ-ները` Washington Post, The New York Time, Huffington Post և այլն,  ի վիճակի են եղել տարածել 7.3 մլն  լուր:  Կարելի է  ասել, որ ֆեյսբուքյան կեղծ լուրերը հաղթել են իրական լուրերին:  Կեղծ լուրերից են եղել՝ Հռոմի պապն աջակցում է  Թրամփին, Վիկիլիքսյան բացահայտումները, իբր Քլինթոնն աջակցություն է ցուցաբերում  ԻԼԻՊ-ին և այլն:

Ու նման լուրերը իրենց ազդեցությունն են ունեցել, որպեսզի ժողովրդի շրջանում Քլինթոնի կերպարը բացասական ձևով ներկայացվի՝ այսինքն Քլինթոնին, ըստ ուսումնասիրության, կարելի է համարել սև PR-ի զոհ:

Ավելին,  ամերիկյան Forbes ամսագիրը գրել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հսկայական, եթե ոչ վճռական դեր է խաղացել նախագահական ընտրություններում: Ամսագիրը նշում է, որ ի հակադրություն նրա, որ Թրամփի մրցակից Քլինթոնն իր արշավի ժամանակ հիմնվել է հիմնականում ավանդական մեդիաների վրա, Թրամփի փեսան որոշել է շեշտը դնել սոցիալական մեդիաների վրա: Այսինքն՝ ԱՄՆ ընտրությունների ժամանակ օգտագործվել է «dirty politics» (կեղտոտ քաղաքականություն) տերմինն իր բոլոր դրսևորումներով:

Սև PR-ը կարելի է համարել քաղաքական սադրանք: Տարբեր երկրներում այն ձևավորվում է տարբեր ձևերով, սակայն բուն էությունը չի փոխվում՝ քանի որ աշխարհի բոլոր երկրներում հասարակությունն է համարվում իշխանության  աղբյուր. այդ դեպքում պետք է ոչ միայն ժողովրդի աջակցությունը ձեռք բերել, այլև նվազագույնի հասցնել հակառակորդինը:  Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի երկիր է՝ ժողովրդավարական, թե՞ ավտորիտար, երբ իշխանության համար պայքար է մղվում, ապա պետք է ակնկալել, որ վաղ թե ուշ, ի հայտ կգա սև  PR-ը:

Հրաչուհի Հայրապետյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ