27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ լիազորություններ են տրվում ՄԻՊ-ին

ԱԺ արտահերթ նիստը մեկնարկեց, և նիստերի դահլիճում քննարկվում է«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նածագիծը: Նախագծի հիմնական զեկուցողը՝ Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ օրենքի փոփոխությունը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: «Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետության բարձրացում, Պաշտպանի և նրա աշխատակազմի անկախության երաշխիքների ամրապնդում, ինչպես նաև որոշ՝ ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում:

Նախագիծը նշված կարգավորումներին համահունչ սահմանում է Պաշտպանի անձեռնմխելիության երաշխիքը: Նախագծի 25-րդ հոդվածով նախատեսվում է՝ Պաշտպանն իր լիազորությունների ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել Պաշտպանի` իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում` Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակու»,-բացատրեց Հովհաննիսյանը: Փոխնախարարի խոսքով՝նախագծով Մարդու իրավունքերի պաշտպանի աշխատակազմի աշխատակիցների կարգավիճակի և երաշխիքների վերաբերյալ նույնպես կարգավորման առանձնահատկություններ են սահմանվել:

Հստակ կարգավորում է նախատեսվում պաշտպանի աշխատակազմի կառուցվածքի դեպքում, նախատեսվում է նոր մարմին, այն է ՝ փորձագիտական խորհուրդների ստեղծումը, հստակեցնում պաշտպանի աշխատակազմի կառավարման ոլորտում Պաշտպանի գործառույթային դերակատարությունը: «Նախագծով առավել հստակեցվել են ազատության սահմանափակման այն վայրերը, որտեղ ազգային մեխանիզմը կարող է այցելություններ կատարել, սակայն նախատեսված ցանկը սպառիչ չէ, որի անհրաժեշտությունը բխում է նաև «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությունից: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանվորված է ինչպես առկա միջազգային փորձով, այնպես էլ գործնականում տարբեր մարմինների կողմից օրենքի առանձին դրույթներին տրվող տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց հետևանքով անհարկի խոչընդոտներ են ստեղծվում Պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի գործունեության համար: Խնդրին անդրադարձել է նաև Ենթահանձնաժողովը՝ մատնանշելով, որ «իշխանությունների ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ժամանակ Կառավարության որոշ ներկայացուցիչներ հարցականի տակ էին դրել Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատը՝ կապված իր իրավասության տակ գտնվող՝ ազատության սահմանափակման վայրերի հետ»,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ