20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2016

Ծառուկյանը օրն էլ է որոշել

Արդեն հայտնի է՝ ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել:Օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը: Մամուլը գրում է՝ նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված: Անդրադառնալով այս թեմային՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Հավանական է, որ Ծառուկյանը վերադառնա, ինչո՞ւ ոչ: Ցնկացած մարդ կարող է […]

Խոշոր վթար. 4 վիրավորներից երկուսի վիճակը ծանր է

Նոյեմբերի 24-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 34/1 հասցեում բախվել են «Opel Astra G» մակնիշի 34 PC 872 (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) […]

«Առաջիկա 15 տարիների ընթացքում մենք լուրջ առաջընթացի ականատես կլինենք»

«Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ կունենանք 100 %-ով հաշվառվող ոռոգման ջուր: Սա լինելու է համակարգում արդեն իսկ մեկնարկած ռեֆորմների հիմնական նպատակներից մեկը»,- այս մասին, ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում  ընդունելով Համաշխարհային բանկի ջրային ոլորտի առաքելության պատվիրակությանը, ասաց Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: ՀԲ պատվիրակության հերթական այցի նպատակը Կոմիտե Հայաստանի ջրային ոլորտում PPP (պետական-մասնավոր գործընկերության) 15-ամյա փորձի վերաբերյալ ռազմավարական […]

Խիստ գաղտնի ինֆորմացիայի արտահոսք կա. Ժամանակ

«Բոլորս պայքարում ենք «սեւով պապկաներ»-ի «կարգոՆեր»-ի դեմ: Փակվեցին շատ ու շատ «կարգոներ», ովքեր մնացին, գները բարձրացրին, սակայն համակարգային փոփոխու­թյունների համար կարեւոր քայլեր այսինքն` ներմուծումը հեշտացվեր, թղթաբանությունը հեշտացվեր, պա­հանջները պարզեցվեին, դա չարվեց: Մենք փոքր բիզնեսին հնարավորու­թյուն չտվեցինք ինքնուրույն եւ հեշտ ներմուծում կատարելու, եւ ավելի վատ վիճակի բերեցինք»,- թերթի հետ զրույցում անդրադառ­նալով հարցին, թե արդյոք նոր կա­ռավարության օրոք […]

Սպիտակի, Բերդի և Սիսիանի ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ նոյեմբերի  24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Սպիտակի, Բերդի և Սիսիանի  ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը […]

Կարեն Կարապետյանին ստիպո՞ւմ են. Ժամանակ

Ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չէ ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով պաշտպանության նախարարի` ՀՀԿ անդամ դառնալու դիմումը դեռեւս գրված չլինելու վերաբերյալ հարցին: Նոյեմբերի 26-ին տեղի է ու­նենալու ՀՀԿ համագումարը, եւ սպասվում է, որ այդ համագու­մարում տեղի է ունենալու ղե­կավար կազմի փոփոխություն, ՀՀԿ անդամ են դառնալու վար­չապետն ու նոր նախարարնե­րը: Առայժմ նոր նախարարնե­րից միայն Վիգեն Սարգսյանը` պաշտպանության […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։ Հայաստանի արտգործնախարարն ու […]

Նոր առաջարկ` տրանսպորտի սակագինը կփոխվի. Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են: «ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշ­խատանքները սկսվելու են նոր երթուղա­յին ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպա­կան չափորոշիչներին համապատաս­խան, պետք է […]

Հրաժարվեց. Հայկական Ժամանակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկին Ռուզաննա Խաչատրյանը երեկ աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ առողջապահության նախարարության լրատվա­կան ծառայությունից: Ոուզաննա Խաչատրյանը նախարարի խորհրդական էր: Համաձայն գե­րատեսչության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվու­թյան, նա առողջապահության նախարարին խորհրդատվություն է մատու­ցել առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆի­նանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում: Նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանի հետ Ոուզաննա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի