27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր առաջարկ` տրանսպորտի սակագինը կփոխվի. Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտի համակարգի արդիականացմանը, նշել էր, որ քաղաքապետարանը խորհրդակցությունների փուլում է, սակայն լուծումներն արդեն տեսանելի են:

«ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ: Եւ պարզեցինք, որ աշ­խատանքները սկսվելու են նոր երթուղա­յին ցանցի մշակումից: Այն կլինի եվրոպա­կան չափորոշիչներին համապատաս­խան, պետք է մշակվի խորհրդատուի կող­մից ներկայացված բոլոր հաշվարկների հիման վրա: Հաշվարկների հիմքում դրվե­լու է առկա ուղեւորահոսքը, դրա պիկ ժա­մերին սպասարկման հնարավորություն­ները: Այս փուլը ավարտելուց հետո քա­ղաքապետարանը արդյունքները կներկայացնի հանրային քննարկման, որպեսզի բնակիչը հասկանա, թե ինչ ակնկալել այդ ծրագրից: Հնարավոր է` բացառել նաեւ կրկնվող գծերի առկայությունը: Սա են­թադրում է, որ դրանց բացակայության դեպքում քաղաքի մի կետից մեկ այլ կետ երթեւեկելու համար անհրաժեշտ է լինե­լու նաեւ տրանսպորտային միջոց փոխել:

Տեխնիկական առումով ստեղծելու են հևարավորություններ նաեւ սակագնային մասով որպեսզի բնակիչը տրանսպոր­տային միջոցը փոխելուց մի քանի ան­գամ չվճարի դրա համար, իսկ երթեւեկության պլանավորման տեսանկյունից, Նի­կոյանի ներկայացմամբ, բոլոր մեքենա­ներում պետք է անպայման ունենալ «ՋԻ ՓԻ ԷՍ» համակարգեր, էլեկտրոնային չվացուցակներ, նաեւ ծրագրային համա­կարգ, որը հնարավորություն կտա համա­պատասխան սմարթֆոններով եւ այլ հա­մակարգերով տեսնել, թե յուրաքանչյուր ավտոբուս տվյալ կանգառ երբ է հասնե­լու.

 

Հիմա հասարակությանն ամենաշատը հետաքրքրող հարցի մասին, արդյոք սակագնային փոփոխություններ լինելու են: Նիկոյանի համոզմամբ` սակագնի կա­ռուցվածքը անպայման կփոխվի, որովհե­տեւ եթե խոսքը միասնական տոմսային համակարգի մասին է, ապա մեկ երթեւեկության համար մեկ տոմս, այն, ինչ այ­սօր, ըստ էության, ունենք, դա չի կարող աշխատել.

«Հենց առաջինը նրա համար, որ տրանսպորտային միջոց փոխելու դեպքում արդեն ենթադրելու է կրկնակի վճարում: Կառուցվածքը կփոխվի: Ինչ կառուցվածք կներդրվի, ես կարծում եմ` դեռ վաղ է խոսել, բայց միջազգային փոր­ձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրա համար շատ տարբերակներ կան: Սկսած կիլոմետրից, վերջացրած օր, տա­րի, ամիս: Բոլոր հնարավոր տարբերակ­ները, կարծում եմ, կուսումնասիրի խորհր­դատուն, եւ նա պարտավոր է առաջարկել Երեւան քաղաքի համար ամենակիրառելի տարբերակը: Ինչ վերաբերում է սա­կագնին: Եթե կառուցվածը փոխվում է, ապա սակագնի զուտ գումարային մեծու­թյունը արդեն կախված կլինի երթեւեկություևից:

Դա չի նշանակում, որ բոլորի համար դա կթանկանա կամ կմնա նույնը կամ կնվազի: Ի վերջո, չեմ բացառում, որ ինչ-որ մի քանակի համար լինի թանկացում»: Ճիշտ է Նիկոյանը նշում է, որ այդ դեպքում սակագնային քաղաքականու­թյունը տարբեր խմբերի համար հնարա­վոր է տարբեր սահմանվի, այսինքն`սոցի­ալապես անապահովների համար արտո­նություններ լինեն, բայց պարզ տրամա­բանությամբ անգամ կարելի է նկատել, որ երթուղային միջոցներից չեն օգտվում «բարձր դասի» անձինք, երթեւեկության այդպիսի միջոցները «շարքային» քաղա­քացիների համար են:

Տեղեկացնենք, որ ամբողջ ծրագիրն իրականացնելու համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է 80-100 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ով պետք է տա այս գու­մարները: Վահե Նիկոյանի հավաստիացմամբ` արդեն սկսվել են բանակցություն­ները ֆինանսական կազմակերպություն­ների հետ: Իսկ ինչպես է մարվելու այդ գումարը: Կանխատեսվում է, որ Երեւան համայնքը ինքնուրույն ստանձնի այդ վարկային պարտավորությունևերը: Իսկ վարկի մարումը ակնկալվում է իրակա­նացնել սակագնից, ամբողջությամբ թե՛ մասնակի, դա արդեն քննարկման արդ­յունքում պարզ կլինի.

«Մենք, այնուհան­դերձ, ակնկալում ենք, որ Երեւան հա­մայնքին կտրվեն ֆինանսական միջոց­ներ սուվերեն վարկերին մոտ պայմաննե­րով, իսկ դրանք բավականին մատչելի են, եւ, օրինակ, ինչու եմ ես դա միշտ նշում, որովհետեւ ցանկացած մասնավոր այսօր չունի այդ հնարավորությունը նման վար­կեր ձեռք բերելու, դա ինքնին արդեն էժանացնում է ծրագիրը»:

Այսքան գումարներ ներդնելուց եւ եր­կար ու թանկ խորհրդակցություններից հետո արդյո՞ք արժանապատիվ երթեւեկության այս ծրագիրը կդառնա իրակա­նություն, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ