26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2016

Արտակ Զաքարյանը Մեքսիկայի արտգործնախարարի հետ քննարկել է օրակարգային հարցեր

Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Մեքսիկական Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի, Սենատի Ասիայի տարածաշրջանի արտաքին հանձնաժողովի նախագահ Տեոֆիլո Տոռես Կորսոյի եւ երկու հանձնաժողովների սենատորների հետ: Սենատի երկու հանձնաժողովների նախագահներն իրենց ելույթներում ընդգծել են, որ երկկողմ միջխորհրդարանական հարաբերություններում հայկական […]

«Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը կշրջի Արցախի շրջաններում (վիդեո)

Առաջիկա ամիսներին Շուշիի, Մարտակերտի, Քարվաճառի, Հադրութի, Մարտունիի, Ասկերանի, Թալիշի շուրջ 7500 երեխաների համար «Հայկ նահապետից մինչև Շուշի» խորագրով ծրագրի շրջանակներում կներկայացվի Երվանդ Մանարյանի «Հայկ և Բել» տիկնիկային ներկայացումը։ Նշված ծրագիրն իրականացնում է «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում։ Ի դեպ, […]

Կտաքանա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում նոյեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է օրակարգից

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ջանքերով Պակիստանին այդ կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը հանվել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի՝ նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստի օրակարգից: Henaran.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ սրա հետ կապված նամակով դիմել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ պարզաբանելով հայկական պատվիրակության դիրքորոշումը: «Նամակում, մասնավորապես, ընդգծել […]

Օբաման Եվրոպայում իր վերջին ճիգերն է գործադրում ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակելու ուղղությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եվրոպա կատարած այցի ժամանակ իր վերջին ճիգերը գործադրեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շարունակելու ուղղությամբ, քանի որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Թրամփը փորձելու է բարիդրացիական հարաբերոթյուններ հաստատել ՌԴ-ի հետ: Օբաման սկզբում եղավ Աթենքում, իսկ ապա ժամանեց Բեռլին, որտեղ էլ նոյեմբերի 18-ին գագաթաժողովի ընթացքում հնարավորություն ունեցավ հրաժեշտ տալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի և […]

Մարտական դիրքերում ծառայակիցը կրակել է Ազնավուրի վրա.մանրամասներ

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ Ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային […]

Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մասին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե անդամակցելու է ՀՀԿ-ին: Միաժամանակ նա ընդգծեց, որ Կառավարության անդամները պարտավոր չեն անդամագրվել, դառնալ կուսակցական, սակայն ինքը գնահատում է ՀՀԿ-ի առաքելությունը ու այդ իսկ պատճառով էլ նման որոշում է կայացրել: Իր որոշման համար նա ներկայացրեց 7 հիմնավորում: Կարեն Կարապետյանը նշեc, որ  իր կողմից ներկայցված դիմումի համար հիմք […]

Ոստիկանները ցուցմունք են տվել Անիի դեմ. Ժողովուրդ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախա­գահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով: Պարզվում էնրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած […]

ՄԻՊ-ը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի բռնությունների վրա

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 23-ին Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին եւ փակ նիստի ընթացքում հանդես եկել Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջների կատարման հարցով հատուկ զեկույցով: Նիստի ընթացքոմ Կոմիտեի անդամները կարեւորել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները, որոնք վերաբերում են Պաշտպանի գործունեությանը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի