27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները ցուցմունք են տվել Անիի դեմ. Ժողովուրդ

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: «ժողովուրդ»-ի հետ զրույցում երիտասարդ կուսակցության երիտասարդ նախա­գահը հայտնեց, որ իրեն պատրաստվում են մեղադրանք առաջադրել հուլիսյան դեպքերի օրերին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ իբր սադրիչ գործողություններ հրահրելու հատկանիշներով:

Պարզվում էնրա դեմ ցուցմունք տվողները ոստիկաններ են եղել. «Խոսքը հուլիսի 19-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ մի խումբ քաղաքացիներ ոստիկանական մեքենայի ետեւի ապակին կոտրել են: Այդ օրը ես եղել եմ Խորենացի փողոցում: Այդ գործով ես որպես վկա եմ անցնում: Հինգ ոստիկաններ ցուցմունքներն են տվել, թե իբր ես հայտարարել եմ կոտրեք ոստիկանական մեքենաները, ջարդեք, փշրեք»,- հավելեց կուսակցության նախագահը:

Հիմա մի տեսանյութ կա, որտեղ լսվում է կնոջ ձայն`նշված խոսքերով եթե հաստատվեց, որ Զախարյանի ձայնն է, նրան կառաջադրվի զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ