26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2016

ՀՀ արտգործնախարարի հանդիպել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ

Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Ժան Ասելբորնի հետ: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական բնագավառում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Նախարարներ Նալբանդյանն ու Ասելբորնը կարևորեցին միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։ Զրուցակիցներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային […]

Հունվարի 1-ից Արցախում բնական գազի համար նոր սակագներ կսահմանվեն

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ԼՂՀ ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովի այսօր՝ նոյեմբերի 24-ին, կայացած նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի կողմից հաստատված նոր սակագնի համաձայն` ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին […]

Քրիստինե Մելքոնյանը ազատվել է Գլխավոր դատախազի խոսնակի պաշտոնից

Հայտնի հաղորդավար Քրիստինե Մելքոնյանը, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նշանակումից հետո ստանձնել էր գլխավոր դատախազության մամուլի խոսնակի պաշտոնը, այլևս դատախազությունում չի աշխատում: Ք. Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ լրագրողներ, Դատախազությունից տեղեկատվություն ստանալու, հարցումներ անելու և լրատվական գործունեությանն առնչվող այլ հարցերով, այսուհետև խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին՝ (010) […]

Կառավարությունը վճարել է Տրանսպորտի նախարարության ապագա շենքի համար

Կառավարությունը 3,36 մլն դոլար կվճարի կառավարական նոր մասնաշենքի տարածքի նախկին սեփականատերերին: Այս մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին՝ կառավարության նիստում: Նոր շենքը գտնվում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում: Նոր շենքում կտեղակայվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը մինչ այդ Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքում էր: Կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանը […]

Նալբանդյանը հանդիպել է

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատամանը վերաբերող հարցեր: Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը: Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին:

Տեղի ունեցավ ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի  գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ 2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած  քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Քննարկվող հարցերը վերաբերում էին ավտոբուսի վթարի հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և տուժածներին որպես […]

Հարթամիս, միզաբան, կնախտաբան. լեզվի պետական տեսչության առաջարկած «հայաֆիկացված» բառերը

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը  դեմ է, որ ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու հռչակվի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց՝ լեզվի պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է ու ՀՀ-ում պաշտոնական լեզուն գրական հայերենն է: «Լեզվի պահպանությունը ազգային անվտանգության խնդիր է այսօր: Օրինակ՝ արեւմտահայերենը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների շարքում: Աշխարհում 116 լեզու պետական լեզվի կարգավիճակ ունի, որից միայն […]

Փայլանը ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցապնդում է ներկայացրել մեջլիս

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (HDP-ԺԴԿ) ընտրված  հայ պատգամավոր Գարո Փայլանը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին ուղղված գրավոր հարցապնդում է ներկայացրել մեջլիս, որում հետաքրքրվել է, թե կառավարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում կանխելու համար փոքրամասնություններին ուղղված ատելության դրսևորումները: Փայլանը հարցապնդման մեջ նախ հիշեցրել է վերջին շրջանում տեղի ունեցած դրսևորումները, որոնցից ամենաքննարկվածը Ստամբուլում գործող «Ակոս» հայկական թերթի խմբագրատան առաջ […]

Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել.Արմեն Ամիրյան/վիդեո/

«Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,-նշեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի