27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունը վճարել է Տրանսպորտի նախարարության ապագա շենքի համար

Կառավարությունը 3,36 մլն դոլար կվճարի կառավարական նոր մասնաշենքի տարածքի նախկին սեփականատերերին: Այս մասին որոշումն ընդունվել է նոյեմբերի 24-ին՝ կառավարության նիստում:

Նոր շենքը գտնվում է Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում: Նոր շենքում կտեղակայվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը մինչ այդ Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքում էր:

Կառավարությանն առընթեր Պետական ունեցվածքի կառավարման կոմիտեի պետ Արման Սահակյանը հայտարարել է, որ գումարը կվճարվի «Համագործակցություն» ՍՊԸ-ի համասեփականատերերին, որոնց սեփականությունն է եղել տարածքը: Փոխհատուցման մնացած մասը՝ 644 հազար դոլար,  կվճարի շենքի կառուցապատողը՝ Salsa Development ընկերությունը, որը պատկանում է արգետինացի հայազգի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին:
Նշենք, որ Հանրապետության հրապարակի վրա գտնվող շենքից արդեն տեղափոխվել է ԱԳ նախարարությունը: Նախարարության շենքը 50,4 մլն դոլարով վաճառվել է Էռնեկյանի մեկ այլ ընկերությանը՝ Tango-ին, որը պատրաստվում է այնտեղ Kempinsky ապրանքանիշի հյուրանոց ստեղծել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ