27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հարթամիս, միզաբան, կնախտաբան. լեզվի պետական տեսչության առաջարկած «հայաֆիկացված» բառերը

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը  դեմ է, որ ռուսերենը ՀՀ-ում որպես երկրորդ պետական լեզու հռչակվի:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց՝ լեզվի պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է ու ՀՀ-ում պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

«Լեզվի պահպանությունը ազգային անվտանգության խնդիր է այսօր: Օրինակ՝ արեւմտահայերենը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վտանգված լեզուների շարքում: Աշխարհում 116 լեզու պետական լեզվի կարգավիճակ ունի, որից միայն յոթ երկրում է պետական լեզուն ռուսերենը: Ինչո՞ւ է պաշտոնական Մոսկվայից հայտարարություն հնչում, որ ռուսերենը ԽՍՀՄ նախկին պետություններում պետք է լինի` որպես երկրորդ պաշտոնական լեզու, ու նման հայտարարություն արդեն երկրորդ անգամն է հնչում: Խնդիրն այն է, որ 2025թ. աշխարհում երկու հարյուր քսան ռուսերեն խոսացողները կնվազեն քսան մլն-ով: Դրա համար ուզում են ռուսերենի վարկանիշն ամեն կերպ բարձրացնել», – ընդգծեց Լավրենտի Միրզոյանը:

Ինչ վերաբերում է եթերի անաղարտությանը, ապա պարոն Միրզոյանը նշեց, որ կա պետական լիազոր մարմին՝ Լեզվի պետական տեսչությունը, որը պետք է մարդկանց իրազեկի, որ ՀՀ պետական լեզուն հայերենն է. «Տեսչությունը պետք է իր գործառույթների շրջանակներում արձանագրի լեզվի խախտման դեպքերը, ակտ կազմի և ուղարկի դատարան, որտեղ էլ կսահմանվի համապատասխան տուգանք: Իմ ժամանակ, երբ ես էի տեսչության պետը, ես նման գործընթաց իրականացնում էի, իսկ այս վերջին տարիներին նման բան չեմ տեսել, որ որեւէ պետական պաշտոնյա դատարանում լեզվի խախտման համար պատասխանատվություն կրի: Այն ժամանակ բոլորը ենթարկվում էին օրենքին: Ես անգամ ամփոփագրեր էի ուղարկում ԱԺ ու արդեն հաջորդ նիստի ընթացքում տեսնում էի, որ սխալն ուղղված էր: Համագործակցված աշխատում էինք: Իսկ հեռուստաեթերում էլ ով մաքուր հայերեն էր խոսում, հեռուստահաղորդավարներին մրցանակներ էինք տալիս: Հիշում եմ՝ երբ հոր-նոր էին սկսել հայկական հեռուստասերիալներ հեռարձակելը, երեխաները բակում արդեն խոսում էին, օրինակ, «Ճպլի» լեզվով: Հայերենը զավեշտի լեզու չէ, մինչդեռ այն այսօր զավեշտի ենք վերածել: Օրինակ՝ տեսչությունն ասում է՝ լանգետ մի ասա, ասա՝ հարթամիս ենք կերել, ուրոլոգ՝ միզաբան, գինեկոլոգ՝ կնախտաբան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ