26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2016

«Առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողները պետք է ստանան հատուկ կարգավիճակ»

Պառգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողները պետք է ստանան հատուկ կարգավիճակ: Այս գործառույթը կարևոր խթան կհանդիսանա վերացնելու բանակում առկա սոցիալական անհավասարության տարաբնույթ դրսևորումներն ու կբարձրացնի առավել վտանգավոր ու պատասխանատու տեղամասերում ռազմական հերթափոխ անցկացնող զինվորի մարտական ոգին և պատասխանատվության զգացումը: Կարգավիճակի բաղադրիչը կարող է ներառել ինչպես աշխատավարձի բարձրացման, […]

Մեկնարկել են հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունը Երևանում անցկացրել է հայկական հատուկ օլիմպիադաների աթլետիկայի հանրապետական մրցումները: Միջոցառմանը մասնակցել են  Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքը ներկայացնող հատուկ դպրոցների շուրջ 70 աշակերտներ, որոնք ուժերն են չափել աթլետիկական վարժություններում՝ վազք 50 մետր, տեղից հեռացատկ և թենիսի գնդակի […]

Որքա՞ն կդառնա բանանի գինը տոներից առաջ

Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք. Համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում: Տեղեկացնում ենք, որ, վերոնշյալով պայմանավորված, բանանի գինը Հայաստանում նվազել է` կազմելով 1կգ 650-700 դրամ՝ նախկին 850-900 […]

«Իր որոշելու հարցն է»

«Ես կարծում եմ` դա իր որոշելու հարցն է, և, առհասարակ, կուսակցական դառնալու հարցն ու հանգամանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացու ընտրության հնարավորությունը լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին: Պատգամավորը շատ լավ գիտակցում է, որ ժոովրդի կողմից բավականին մեծ […]

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը։ Հասարակական կարգի խախտման համար հարուցվել է քրգործ։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում […]

«Քաղաքականապես տրամաբանական է»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Քաղաքականապես տրամաբանական է, որ արդյունավետ աշխատելու համար վարչապետն իր թիմով պետք է դառնա ՀՀԿ-ական… ՀՀ վարչապետն այսօր հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությանը անդամակցելու որոշում է կայացրել: Պարզ է, որ սա անսպասելի որոշում չէր: Հիշեցնեմ՝ մինչև այս հայտարարությունը ՀՀԿ-ին միանալու մասին հայտարարել էր նաև ՀՀ Պաշտպանության նախարար […]

Ադրբեջանուհին Երեւանում մասնակցել է Գոհար Ավետիսյանի հարսանիքին․ ադրբեջանական նոր հիստերիա /ֆոտո/

Նախորդ շաբաթ օրը Երեւանում տեղի ունեցավ մոսկվայաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանի եւ նրա ընտյալ Վահիկի հարսանեկան արարողությունը։ Հարսանիքի կապակցությամբ Մոսկվայից բազմաթիվ հյուրեր էին ժամանել, որոնց թվում նաեւ՝ ազգությամբ ադրբեջանուհի ռուսաստանցի ոճաբան Նազիլա Մեհդիևան։ Վերջինը ՌԴ քաղաքացի է։ Այս փաստն իսկական հիստերիա է առաջացրել Ադրբեջանում։ ВКонтакте սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում՝ Азербайджан онлайн-ում, բազմաթիվ վիրավորական մեկնաբանություններ են հայտնվել։ […]

Արշակ Սադոյանի որդու համար դատախազը պահանջել է 3 տարվա ազատազրկում

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն միաժամանակ միջնորդել, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի: Գործով մյուս ամբաստանյալի` Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ պետական մեղադրողը պահանջեց երեք տարվա ազատազրկում: «Ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն կան բնութագրեր, որոնցով դրական են գնահատվում ամբաստանյալները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի