27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իր որոշելու հարցն է»

«Ես կարծում եմ` դա իր որոշելու հարցն է, և, առհասարակ, կուսակցական դառնալու հարցն ու հանգամանքը պետք է յուրաքանչյուր քաղաքացու ընտրության հնարավորությունը լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, կուսակցության խոսնակ Վահե Էնֆիաջյանը խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամակցելու որոշման մասին:

Պատգամավորը շատ լավ գիտակցում է, որ ժոովրդի կողմից բավականին մեծ սպասելիքներ կան այս վարչապետից` նաև որպես անկուսակացկան գործիչ, բաց կարծում է` ամեն ինչ, միևնույն ժամանակ, իր տրամաբանությունն ունի, և եթե  վարչապետը ներկայացնում է քաղաքական ուժ, ունի մեծամասնության ծրագրերը և համախոհ է, տրամաբանությունը հուշում է, որ նորմալ է, որ  նա դառնում է տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչ ևս:

Հարցին, թե կուսակցական լինելը չի ազդի սկսված փոփոխությունների ընթացքի վրա, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Իր փոխարեն չփորձեմ մեկնբանել, թե նա ինչ գործունեություն ծրագրավորել էր, կփոխի իր ձեռագիրը , թե ոչ, բայց ժողովրդի մեջ առհասարակ մեծ սպասումներ կան ՀՀ-ում փոփոխությունների արձանագրման տեսքով, և գործող վարչապետի հետ կապված որոշակիորեն այդ լավատեսությունն արթնացել էր, և հետագայում ինչ զարգացումներ կլինեն, կտեսնենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ