27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արշակ Սադոյանի որդու համար դատախազը պահանջել է 3 տարվա ազատազրկում

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի քսանին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող` Արշակ Սադոյանի որդու` Արեգ Սադոյանի համար դատախազը պահանջել է երեք տարվա ազատազրկում, սակայն միաժամանակ միջնորդել, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի:

Գործով մյուս ամբաստանյալի` Ռաֆայել Կարագյոզյանի համար էլ պետական մեղադրողը պահանջեց երեք տարվա ազատազրկում:

«Ծանրացնող կամ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն կան բնութագրեր, որոնցով դրական են գնահատվում ամբաստանյալները: Ռաֆայել Կարագյոզյանը ծառայել է ոստիկանության զորքերում եւ կարող էր լինել հակառակ կողմում, սակայն բռնություն է գործադրել, հետեւաբար խնդրում եմ նրան մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Արեգ Սադոյանին, նա քաշել է ոստիկանի վահանը, սակայն հաշվի առնելով, որ նա միայն դա է արել, խնդրում եմ նրան նույնպես մեղավոր ճանաչել եւ դատապարտել երեք տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել»,- ասել է մեղադրողը:

Նշենք, որ ամբաստանյալները հայտարարել էին, որ մեղադրանքներն ընդունում են:

Ըստ մեղադրական եզրակացության` Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված  զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահան: Արեգ Սադոյանը նույնպես ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրանք կալանավորված են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ