27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը

Ինքնությունը չպարզված անձինք 20 ավտոմեքենաներով արգելափակել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մուտքը և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը։ Հասարակական կարգի խախտման համար հարուցվել է քրգործ։
Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ 2016թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, մոտ 20 ավտոմեքենաներով ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, անտեսելով քրեակատարողական հիմնարկում ծառայություն իրականացնող հերթապահ խմբի գլխավոր մասնագետի օրինական պահանջը, իրենց ավտոմեքենաները կայանել են քրեակատարողական հիմնարկի արգելապատնեշի մուտքի առջև և սահմանափակել քրեակատարողական հիմնարկի տարածք ազատ ելումուտը՝ այդ կերպ մոտ երկու ժամ տևողությամբ խաթարելով «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բնականոն գործունեությունը:

Փաստի առթիվ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ