27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը հայտարարեց ՀՀԿ-ական դառնալու մասին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե անդամակցելու է ՀՀԿ-ին: Միաժամանակ նա ընդգծեց, որ Կառավարության անդամները պարտավոր չեն անդամագրվել, դառնալ կուսակցական, սակայն ինքը գնահատում է ՀՀԿ-ի առաքելությունը ու այդ իսկ պատճառով էլ նման որոշում է կայացրել: Իր որոշման համար նա ներկայացրեց 7 հիմնավորում:

Կարեն Կարապետյանը նշեc, որ  իր կողմից ներկայցված դիմումի համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ վարչապետի պաշտոնում աշխատելու համար ինքը հրավեր է ստացել ՀՀ նախագահ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

Որպես հիմնավորում` վարչապետը նշեց  նաեւ այն հանգամանքը, որով յուրքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, իսկ այս կառավարության հենարանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է:

Անդրադառնալով շատերի մոտ ծագող հնարավոր հարցին, թե ինչու չստեղծել նոր կուսակցություն եւ այն դարձնել կառավարության քաղաքական հենարանը` վարչապետը նշեց, որ Արցախի հիմնախնդիր ունենալու պարագայում նման գործընթացն արդարացված չէր լինի:

ՀՀԿ-ն քաղաքական հենարան համարելու հիմքը, ըստ կառավարության ղեկավարի, նրա պահպանողական լինելն ու այն հանգամանք է, որ այնտեղ հարազատ շատ մարդիկ կան:

«Մենք անհրաժեշտ ենք համարում շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում եւ կառավարման համակարգում, իսկ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ ավելի հստակ է դրված: Վարչապետի պաշտոնը ստանձնելով` ես եւս դարձա փոխվելու եւ փոխելու գործընթացի մի մասը: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն եւս ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց դա այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության հիմնախնդիրները որոշել է ստանձնել է փոխվողի դերը»,-ընդգծեց  վարչապետը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ