Ծառուկյանը օրն էլ է որոշել
Արդեն հայտնի է՝ ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել:Օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը: Մամուլը գրում է՝ նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված:
Անդրադառնալով այս թեմային՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Հավանական է, որ Ծառուկյանը վերադառնա, ինչո՞ւ ոչ: Ցնկացած մարդ կարող է զբաղվել քաղաքականությամբ, դադարեցնել այդ գործունեությունը, հետո վերադառնալ: Կարծում եմ՝ Ծառուկյանը որոշել է վերադառնալ: Հիմա էլ ապահովում են վերադարձի ցուցադրական մասը: Քաղաքականության մեջ, ըստ էության, դա նորմալ երևույթ է: Եթե Ծառուկյանը որոշած լիներ չվերադառնալ, այդ ամենը չէր էլ լինի»: