27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խիստ գաղտնի ինֆորմացիայի արտահոսք կա. Ժամանակ

«Բոլորս պայքարում ենք «սեւով պապկաներ»-ի «կարգոՆեր»-ի դեմ: Փակվեցին շատ ու շատ «կարգոներ», ովքեր մնացին, գները բարձրացրին, սակայն համակարգային փոփոխու­թյունների համար կարեւոր քայլեր այսինքն` ներմուծումը հեշտացվեր, թղթաբանությունը հեշտացվեր, պա­հանջները պարզեցվեին, դա չարվեց: Մենք փոքր բիզնեսին հնարավորու­թյուն չտվեցինք ինքնուրույն եւ հեշտ ներմուծում կատարելու, եւ ավելի վատ վիճակի բերեցինք»,- թերթի հետ զրույցում անդրադառ­նալով հարցին, թե արդյոք նոր կա­ռավարության օրոք փոփոխություն­ներ են արձանագրվել, «ՓՄՁ համա­գործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանը:

«Մենք խոսում էինք այն մասին, որ եթե հեշտացվեր մանր բիզնեսի համար ներ­մուծումը, ինքնըստինքյան զարտուղի ճանապարհով աշխատողները դաշտից դուրս կմնային»,-նշեց Ս. Գրիգորյանը: Մինչդեռ, գործարարի հավաստմամբ` «այսօր ահավոր դժվար է ինքնուրույն եւ օրինական ներմուծում իրականացնելը: Օրինակ էլեկտրոնիկա մաքսազերծելու համար 15 օր է պահանջվում թղթեր հա­վաքելու, լիցենզիաներ ու թույլտվու­թյուններ ստանալու համար: Բացի դա գները ահավոր թանկացել են, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է ապրանքների գների բարձրացմանը»:

Նրա խոսքով` հսկիչ գներն աննորմալ թվեր են, չափորոշիչների չեն համապա­տասխանում, մեծամասամբ ստանդարտ­ներից դուրս Են ու հորինված թվեր են: «Օրինակ mp3 նվագարկիչը գնվում է 50 ցենտ, իսկ այստեղ հսկիչ գինը 10 դոլար է: Դա աննորմալ բան է: Ես կարծում եմ, որ չի կարելի բոլորին համարել պոտենցիալ գող եւ այդ սկզբունքով հսկիչ գներ սահմանել: Մաքսային աշխատողներ ունենալ, ովքեր կգնան այլ երկրներ ու գներ կճշտեն: Բայց մեզ մոտ նախընտրում են նստել գրասե­նյակում եւ ֆեյսբուքում խաղալ:

Այսօրվա դրությամբ մաքսագերծման գները երեք անգամ թանկացել են, ինչի համար վճա­րելու է հասարակ քաղաքացին»,-նշեց Գրիգորյանը` հավելելով, որ մենաշնորհնե­րի հետ կապված լուծումներ նույնպես չունեցանք: Ներդրումների մասով որեւէ առաջընթաց, անգամ հույս չենք կարող ու­նենալ.

«Ինֆորմացիայի արտահոսք է տե­ղի ունենում մաքսային եւ հարկային մար­մինների կողմից, նման դեպքերը շատ- շատ են: Վերջերս բանանի ներկրման հետ կապված եղավ նման դեպք, իսկ ներդրողը նայում է նման դեպքերին, Հայաստանի ժողովրդի գնողունակությանը, միջավայ­րին: Երբեք չհավատաք, որ միայն ելույթների, խոսքերի հիման վրա ներդրումներ կարվեն: Ներդրումներ կարվեն, եթե բիզ­նեսն ազատականացվի, ներմուծումն ու արտահանումն ազատականացվի, ու պատկան մարմինները իրենց աշխա­տանքը պատշաճ կատարեն»,֊ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով այս օրերին կառավարու­թյան ցանկացած քայլ տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջա­նակներում, երբ երկրի գլխավոր խնդիր­ները մոռացած ընկել Են կարմիր գծերի հետեւից: «Գլոբալ համակարգը պետք է փոխվի, ուրիշ ոչինչ»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ