27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանին ստիպո՞ւմ են. Ժամանակ

Ուզել-չուզելը քաղաքական կատեգորիա չէ ասում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով պաշտպանության նախարարի` ՀՀԿ անդամ դառնալու դիմումը դեռեւս գրված չլինելու վերաբերյալ հարցին:

Նոյեմբերի 26-ին տեղի է ու­նենալու ՀՀԿ համագումարը, եւ սպասվում է, որ այդ համագու­մարում տեղի է ունենալու ղե­կավար կազմի փոփոխություն, ՀՀԿ անդամ են դառնալու վար­չապետն ու նոր նախարարնե­րը: Առայժմ նոր նախարարնե­րից միայն Վիգեն Սարգսյանը` պաշտպանության նախարարն է հայտարարել, որ մտադիր է դիմում գրել ՀՀԿ անդամ դառ­նալու համար: Դեռեւս այլ դի­մումներ կամ դրանց մտադրու­թյան մասին հայտարարու­թյուններ չկան:

Ընդ որում, ՀՀԿ խոսնակի հայտարարությունը բերում է շատ ուշագրավ մի պատկեր: Նա փաստորեն ասում է, որ նոր կառավարության կամ կա­ռավարության նոր անդամնե­րի ուզել-չուզելուն ոչ ոք չի նա­յում, եւ նրանք ստիպված են դառնալ ՀՀԿ անդամ:

Այն, որ Կարեն Կարապետյա­նը եւ նախարարները, ի տար­բերություն Վիգեն Սարգսյանի, առայժմ բարձրաձայն չեն խո­սում ՀՀԿ անդամ դառնալումտադրության մասին, վկայում է, որ նրանք առնվազն այդքան էլ հոժար չեն այդ հեռանկարից: Եվ եթե անգամ վերջին պահին նրանք դիմում գրեն եւ անդամակցեն ՀՀԿ-ին, դա դեռ չի նշանակի, որ այդ բանն անում են իրենց նախաձեռնու­թյամբ եւ կամքով:

ՀՀԿ խոսնա­կի հայտարարությունը հենց դրա վկայությունն է եւ ցույց է տալիս, որ պարզապես դրվել է կառավարության նոր կազմի` ՀՀԿ-ին անդամակցելու խնդիր:

Մանրամասներին ծանոթացե թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ