26 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպեց ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց Երևանում անցյալ տարի կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի արդյունքներին։ Այս համատեքստում Միկաել Ժանը նշեց, որ ջերմությամբ է հիշում իր այցելությունը Հայաստան և համաժողովի կազմակերպչական բարձր մակարդակը։

Հայաստանի արտգործնախարարն ու Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարն անդրադարձան ՖՄԿ ամրապնդման և հեղինակության բարձրացման նպատակով ձեռնարկվող քայլերին։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախարարական համաժողովի և Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախատրաստման աշխատանքների շուրջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ