27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2016

Հստակ է. նախարար /վիդեո/

Կառավարության նիստից հետո Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը անդրադարձավ «Պոբեդա» ընկերության գործունեութանն, որը պատրաստվում է Գյումրու Շիրակ օդանավակայանից չվեթներ իրականացնել տեղեկացրեց, որ չվերթները կլինեն նոյեմբերի վերջից և տոմսերի մեկնարկային գինը կլինի տաս հազար դրամը: «Մինչև ինչքան կհասնի տոմսի արժեքը չեմ կարող ասել, բայց 10 հազարը հստակ արժեք է»-ասաց Նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրապետությունում առանց տեղումների եղանակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ցեղասպանությանը նվիրված ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն քննադատության է արժանացել

Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված  ստամբուլյան համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել:  «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի եկավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ: Գերմանիայի արտգործնախարարության (ԱԳՆ) կողմից Աղետ» խորագրով համերգի՝ չեղարկումը բնութագրելով որպես ամոթալի քայլ՝ Վագենքնեխթը հռետորական […]

Ինչի՞ հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի գազի սակագները

«Ուսումնասիրություններն ավարտել են, իրավական դաշտում մոտեցումները ներկայացվել են կառավարությանը, բայց դեռևս լուծված չէ ֆինանսավորման աղբյուրի հարցը», –  քիչ առաջ  ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում է գազի սակագնի նվազեցման հարցը: «Պետք է հստակեցնել, թե ինչի հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի գազի սակագները, որպեսզի մյուս […]

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է «Եռաբլուր» պանթեոն: Աննախադեպ ոճրագործության զոհ դարձած ռազմական ու քաղաքական գործիչ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին բարձրաստիճան սպայակազմի հետ հարգանքի տուրք են մատուցել նաև ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ են դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, […]

Կպարզվեն թատրոնի շենքում 65-ամյա կնոջ մահվան իրական հանգամանքները. ՔԿ

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար: ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել եւ բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված […]

Ջերմուկը կվերածվի սեքս-ինդուստրիալ քաղաքի՞ /վիդեո/

Ամուլսարի հանքավայրի վտանգների մասին հիշեցնելու համար այսօր՝ հոկտեմբերի 27-ին տասնյակ բնապահպաններ էին եկել կառավարության շենքի մոտ։ Բնապահպանները նշում են, որ  հանքավայրին մոտ գտնվող Ջերմուկ քաղաքը կփոխի նշանակությունը՝ Հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան ընկերությունը արտասահմանցի աշխատողներին կբնակեցնի Ջերմուկում։ «Սեռական ինդուստրիայի դրսևորումներ են լինելու։Այդ վտանգը կանխելու համար իրենք որոշել են իրենց աշխատակիցների շրջանում պահպանակներ բաժանել։ Որ մի […]

Անուն և ազգանուն՝ Վազգեն Սարգսյան. բացահայտում /վիդեո/

Մարդկային կիսատ ճակատագրեր, գլխատված խորհրդարան  ու կենսագրությունը ժամանակի դեմքին փորագրած անհատներ… Վազգեն Սարգսյանը դեռ այնքան ասելիք ուներ, բայց նաև ասեց այնքան, որ դեռ պատմելու համար ժամանակը պիտի ների…Անհատի ու ազգանվեր Սպարապետի կենսագրության դրվագներում գուցե դեռ ասելիք ունենա Սասնա Դավթի շուրթերը ու կամ մեր ժամանակը օրերի տարեգրքում գրառող հրապարակախոս-գրողի հուշերը…. «Վազգենի մասին հիշելուց ես հուզվում եմ, […]

«Շիրակ կենտրոնի» կողմից անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագրի մեկնարկը տրված է

Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականումաղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր ևկոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի