11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2016

«Անհասկանալի է»

ՀՀ կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման շրջանակներում  ԱԺ-ում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նա նշեց, որ համագործակցության առաջարկը ստացել են բելառուսական կողմից: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հարցրեց՝ մտահոգություն չկա՞, որ Բելառուսի հետ ենք […]

Պուտինը պարգեւատրել է Հասմիկ Պողոսյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեդալներով և շքանշաններով է պարգևատրել մշակույթի արտասահմանյան մի շարք գործիչների, որոնց թվում է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին։ Վերջինը պարգեւատրվել է Պուշկինի շքանշանով: Բարեկամության շքանշանով է պարգեւատրվել Սերբ հայտնի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան։

Կանդամագրվի՞ ՀՀԿ-ին

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի հերքում, որ կարող է անդամակցել ՀՀԿ-ին: Նախարարն այս մասին խոսեց  կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: «Հնարավոր է, եթե առաջարկ լինի: Եթե դա կնպաստի աշխատանքի արդյունավետությանը»,- նկատեց Իգնատի Առաքելյանը:  

«Չեմ տեսել Սեյրան Մուշեղիչին, բայց չեմ էլ հավատում» (վիդեո)

«Պաշտպանության նախարար ա, թող խոսա էլի, նախարար մարդ ա, ինչ ուզում ա, կարա անի… ո՞նց չենք հավատում, որ կոռուպցիա կա, պիտի արմատախիլ արվի, բա ի՞նչ ա նշանակում բանակում կոռուպցիա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խոսելով բանակում եղած խնդիրներից:  Ըստ նրա` ՊՆ Վիգեն Սարգսյանն ինքը կորոշի` ինչպես պայքարել բանակում […]

Ոչինչ չի բացառվում. Արամ Սարգսյանը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կատարված ոճրագործության զոհ դարփած Պաշտպանության այդ ժամանակվա նախարար Վազգեն Սարգսյանի եղբայրն է, չի համարում, որ հանցագործությունը բացահայտված է: «Իշխանությունները համարում են, որ բացահայտված է, բայց այդպես չէ»,-այսօր Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ««Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը գոնե պատվիրատուների առումով բացահայտված չէ: Եվ […]

Նորից կցրտի

Հոկտեմբերի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-29-ը կբարձրանա 2-3, նոյեմբերի 1-ին կնվազի 3-4 աստիճանով:

Երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր, դրանից վախեցան. Ռիմա Դեմիրճյան

Կոմիտասի անվան պանթեոն էին այսօր այցելել ԱԺ նախկին նախագահ, «հոկտեմբերի 27-ի» ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, որդին` Ստեփան Դեմիրճյանը, հարազատներ, ընկերներ: Նրանց հետ էին նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, այդ նույն ոճրագործության զոհ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում տիկին Ռիման ասաց, թե այդ հանցագործությունը խափանեց հասարակության հավատը, […]

Գյումրի-Մոսկվա սկսած 7 500 դրամից. Սերգեյ Ավետիսյանը մանրամասնում է /վիդեո/

Վստահ եմ, որ «Պոբեդա» լոուքոստերը «999 ռուբլուց սկսած» գին կառաջարկի նաեւ Հայաստանի համար։ Այս մասին հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր  վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։ Նա հաստատել է, որ ռուսական ավիաընկերությունը Մոսկվա–Գյումրի չվերթներ կիրականացնի, ըստ երեւույթին, նոյեմբերի վերջից։ «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված