28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2016

Մոուրինյոն ներողություն է խնդրել /վիդեո/

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ մրցափուլում  իր նախկին ակումբից՝ «Չելսից» կրած 0:4 հաշվով պարտությունից հետո ներողություն է խնդրել երկրպագուներից:   «Սովորաբար խաղը սկսվում է 0:0 հաշվից, սակայն այսօր մենք սկսեցինք 0:1-ից: Մենք ունեինք խաղի ծրագիր, բայց արագ գոլ բաց թողեցինք սխալի պատճառով: Այժմ առաջատարներին զիջում ենք 6 միավոր եւ պետք […]

Փորձել էր խուսափել պատժից

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 11.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կարեն Ն.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) նշանակված պատժի կրումից խուսափելու մեղադրանքով:

ՀՀ կառավարության և «Ռոսգեոլոգիա» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության մասին hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների […]

Միհրան Հարությունյանի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել

Ռիոյի օլիմպիական խաղերի  փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ձեռքի բարեհաջող վիրահատությունից հետո  ВКонтакте-ի  էջում     հրապարակում է արել. «Վիրահատությունը ետևում է և այսօր սա առաջին հաղթանակն է: Վիրակապությունից հետո վերադառնալու ենք տուն: Փառք Աստծո», – գրել է Միհրանը: Հիշեցնենք, որ Միհրանը աջ ձեռքի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

«Հիլարին, Անգելինան և Թերեզան կգզեն Վոլոդյային…»

«Հիլարի Քլինթոնի ընտրվելու դեպքում Պուտինի վիճակն ընդհանրապես աննախանձելի կդառնա: Պատկերացնու՞մ եք նրա վիճակը, երբ մասնակցի Արևմուտքի հզոր և առաջատար երկրների ղեկավարներին…ԱՄՆ-ի նախագահ Հիլարի Քլինթոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Պուտինը… Հիլարին, Անգելինան և Թերեզան կգզեն Վոլոդյային…Հաստատ…»: Ռոբերտ Մելքոնյան    

Նախագահը ներկա է գտնվել «Յունիբանկ» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Յունիբանկ» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Անթույլատրելի է, երբ գովազդային վահանակի կամ ցուցանակի վրա օտար լեզվով գրությունն ավելի մեծ է, քան հայատառ գրությունը. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի գովազդային վահանակների և ցուցանակների հայատառ լինելու օրենքի պահանջի կատարմանը: Այս ուղղությամբ աշխատակազմի  արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է լեզվի պետական տեսչության հետ համատեղ խնդրին տալ համապատասխան իրավական լուծում: «Լեզվի պետական տեսչության հետ համատեղ իրականացված […]

Ո՞վ է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը /ֆոտո/

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը ճանաչվել է Եվրոպայի  2016 թվականի  լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: Նա կստանա Golden Boy մրցանակը: Չնայած նրան,  որ մրցանակի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 24-ին Մոնտե Կարլոյում՝ «Tuttosport» պարբերականը գլխավոր էջում հրապարակել է պորտուգալացու լուսանկարը եւ տեղադրել տեղեկություն հաղթանակի մասին: Նշենք, որ այդ մրցանակին կարող է արժանանալ մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստը, ով հանդես […]

Ինչո՞ւ

«ՖԲ-ում ինչու՞ են նոր վարչապետի ձախողումը երազողներն ավելի շատ, քան՝ նորմալ երկիրի տեսլական ունեցողները: Մի հատ կողմնորոշվեք. արժանապատիվ կյանքի եք ձգտու՞մ, թե՞ մենակ այն բանի մասին եք երազում, որ ձեր հոռետեսությունն իրականություն դառնա: Իսկ դուք առօրյայում ի՞նչ օգտակար բան եք անում: Մենք 2,5 միլիոն ենք, առնվազն օրական կարող է 2,5 միլիոն լավ բան լինել երկրում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի