27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 24, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով շաբաթ երեկոյան պետական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և նրա գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է Հայաստանի Նախագահի և Մեծ վարպետի հանդիպումը […]

Կառավարությունը դիզելային վառելիքի շուկայում մենաշնորհ է սահմանել. Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում խոսեց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատմարտիկ Վահան Բադասյանի՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին մամուլով արված հայտարարությունների շուրջ: «Նա մեղադրանքներ է ներկայացրել բանակի մատակարարման ոլորտում կոռուպցիոն ներգրավածության մասին, մասնավորապես ալյուրի , հացի, հացահատիկի մասին: Ըստ պարոն Բադասյանի՝ պարոն Հակոբյանը կոռուպցիոն չարաշահումներ է թույլ տվել: Կարծում եմ՝Կառավարությունը […]

Ցավակցել է

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական […]

Երրորդ սնդուկը կբացվի նախագահի ներկայությամբ /ֆոտո/ վիդեո/

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում (պատմական Աղձք )իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը: Հնագետ Հակոբ Սիմոնյանը  ընդգծեց, որ դա Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝  մասունքները հայտնաբերվել են ոչ թե […]

Տղամարդը տանիքում պատահաբար հոսանքահարվել է ու մահացել

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.58-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պահարի փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակի տանիքում քաղաքացու դի կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Հ.-ը (1954 թ. ծնված) իր ավտոտնակի տանիքում տնտեսական աշխատանքների իրականացնելիս հոսանքահարվել է` անզգուշորեն դիպչելով բարձրավոլտ հոսանքալարերին: Հրշեջ-փրկարարները իջեցրել են Ա. Հ.-ի դին […]

«Չգլորել հարցը քառօրյայից քառօրյա»

«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու նախագծին, այն ներառված է քառօրյա օրակարգում, բայց ես տեղեկացա, որ կարծես մտադրություն չկա այս քառօրյայում այն քննարկել: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է ու քառօրյայից քառօրյա գլորելն ու տեղափխելը, սա ճիշտ չէ, այս հարցը պիտի քննարկվի ու […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում  նավթի համաշխարհային գները նվազում են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,59 տոկոսով՝ հասնելով 50,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 51,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Վարչապետի առաջարկած լուծումն արդյունավետ չէ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողվի հերթական նիստին  նախ նկատեց, որ ՀՀ-ում լայն սպառման ապրանքների մենաշնորհը շարունակվում է, և այն դարձել է ամենամեծ կոռուպցիոն չարիքը: «Սրա հետևանքով տուժում են սպառողները, թոշակառուները, սոցիալապես անապոհվ խավը , ովքեր ստիպված են սննդամթերք գնել արհեստականորեն ուռճեցված գներով: Բիզնեսը նույպես տուժում է, որովհետև շուկան փակ է մրցակացության […]

Պայթյուն բնակելի շենքում․ կան զոհեր եւ վիրավորներ /վիդեո/

ՌԴ Ռյազան քաղաքում բնակելի շենք է պայթել, ինչի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Նախնական տվյալներով` բնակարաններից մեկում գազի արտահոսք է եղել, ինչն էլ պայթյուն է առաջացրել: Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ դեռ բոլորը չէ, որ փլատակների տակից դուրս են բերվել: Մանրամասները` տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի