21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Չգլորել հարցը քառօրյայից քառօրյա»

«Կառավարությունը զարմանալիորեն դրական եզրակացություն է տվել ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու նախագծին, այն ներառված է քառօրյա օրակարգում, բայց ես տեղեկացա, որ կարծես մտադրություն չկա այս քառօրյայում այն քննարկել: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է ու քառօրյայից քառօրյա գլորելն ու տեղափխելը, սա ճիշտ չէ, այս հարցը պիտի քննարկվի ու լուծում ստանա»,-այսօր Ազգային ժողովում նիստի օրակարգի մասին մտքերի փոխանակության ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն օրերս հանդիպել են «Նաիրիտի» աշխատակիցների հետ, ու իրենց նախագծում էլ առաջարկել են մեխանիզմներ, որով կարող է սայլը տեղից տեղ շարժել: Պատգամավորը հորդորեց այս քառօրյայի ընթացքում քննարկել հարցն ու լուծւմ տալ. «Վերագործարկելու համար մենք առաջարկել ենք գործուն մեխանիզմներ, որ ստացել է կառավարության աջակացությունը»,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ