20 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Երրորդ սնդուկը կբացվի նախագահի ներկայությամբ /ֆոտո/ վիդեո/

ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Աղձք համայնքում (պատմական Աղձք )իրականացված բացառիկ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են հայոց արքաների մասունքներ:

Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեցին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և հնեաբան Հակոբ Սիմոնյանը:

Հնագետ Հակոբ Սիմոնյանը  ընդգծեց, որ դա Արտաշիսյան եւ Արշակունյաց արքաների ոսկորներն են: Ընդ որում՝  մասունքները հայտնաբերվել են ոչ թե դամբարանում, այլ եկեղեցու  սալահատակի տակ:

«Խորանի առջեւ բացվեցին երեք քարե սնդուկներ, որոնք կնքված էին:  Նրանցից մեկի վրա նույնիսկ պահպանվել է խաչը:  Երկուսը մենք պեղեցինք, երկուսի մեջ էլ մարդկային աճյուններ էին, մի բան հստակ էր. այստեղ դրված ոսկորները նախքան սնդուկների մեջ դնելը մաքրված են եղել փափուկ հյուսվածքներից»,- տեղեկացրեց Հակոբ Սիմոնյանը:

Հակոբ Սիմանյանը տեղեկացրեց, որ պեղումները եղել են օրերս և դեռ պարզ չէ, թե ոսկորներում կան համապատասխան օրգանական նյութերը, որոնց շնորհիվ հնարավոր է ԴՆԹ  անել և պարզել:

Պեղումների համար իր ներդրումն է ունեցել ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որը ԱԺ-ում հարց է բարձրացեր, որից հետո Պետբյուջեից գումարներ են տրամադրվել պեղումները սկսելու համար:

3-րդ սնդուկը դեռ չի բացվել: Հնագետները այն ցանկանում են բացել բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների ներկայությամբ:

«Օրը կորոշվի այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը եւ վարչապետը ժամանակ գտնեն»,- ասաց Հակոբ Սիմոնյանը:

Պեղումները կշարունակվեն գարնանը:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարվում է ամբողջ հայության սրբատեղին, բայց աշխարհիկ սրբատեղի կարելի է համարել նաև Աղձքը: Սա կդառնա Հայաստան ժամանած զբոսաշրջիկի համար հետաքրքիր այցելելու վայր: Պետք է արվի լուրջ նախագիծ այն պահպանելու և  ժողովրդին ներկայացնելու համար»,-նկատեց Արագած Ախոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ