05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

«Չեմ տեսել Սեյրան Մուշեղիչին, բայց չեմ էլ հավատում» (վիդեո)

«Պաշտպանության նախարար ա, թող խոսա էլի, նախարար մարդ ա, ինչ ուզում ա, կարա անի… ո՞նց չենք հավատում, որ կոռուպցիա կա, պիտի արմատախիլ արվի, բա ի՞նչ ա նշանակում բանակում կոռուպցիա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագմավոր, գեներալ Սեյրան Սարոյանը խոսելով բանակում եղած խնդիրներից:  Ըստ նրա` ՊՆ Վիգեն Սարգսյանն ինքը կորոշի` ինչպես պայքարել բանակում եղած կոռուպցիայի դեմ:

Ինչ վերաբերում է նախկին նախարար Սեյրան Օհանյանի` քաղաքականություն մտնելու լուրերին, ապա Սեյրան Սարոյանն ասաց. «Չեմ տեսել Սեյրան Մուշեղիչին, բայց չեմ էլ հավատում, որովհետև Սեյրան Մուշեղիչը պետականամետ մարդ ա, բայց դե կյանքում… երբեք մի ասա երբեք: Չեմ կարա` իրա տեղ ասեմ, եթե խոսացած լինեի, ձեզ կասեի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ