01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր, դրանից վախեցան. Ռիմա Դեմիրճյան

Կոմիտասի անվան պանթեոն էին այսօր այցելել ԱԺ նախկին նախագահ, «հոկտեմբերի 27-ի» ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, որդին` Ստեփան Դեմիրճյանը, հարազատներ, ընկերներ: Նրանց հետ էին նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորները, «Հանրապետություն» կուսակցության նախագահ, այդ նույն ոճրագործության զոհ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում տիկին Ռիման ասաց, թե այդ հանցագործությունը խափանեց հասարակության հավատը, հույսը, նպատակասլացությունը: Կարեն Դեմիրճյանի երազած Հայաստանն, ըստ նրա կնոջ, անկախ էր ու հզոր. «Նա ասում էր` անկախությունը լավ բան է, բայց պիտի այն կարողանաս ամրագրել, հատկապես տնտեսապես»:

Ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա Ռիմա Դեմիրճյանը վստահ է` նման հանցագործությունները չեն բացահայտվում, այն մտածված է եղել մինչև վերջ, ամեն մանրամասնությամբ: «Քենեդիի սպանությունը մինչ օրս չի բացահայտվում, թեև շատերը գիտեն, ենթադրում եմ: Ես օրինակ մի բան գիտեմ, որ ինքը շատերին խանգարում էր և դրսում, և ներսում: Սա, ընդհանարպես, գլոբալ քաղաքականության հարց է, այստեղի հետ այնքան չի կապված, որքան դրսի: Ճիշտ է, հայերի ձեռքերով են կատարել, բայց հայերը շատ թշնամիներ ունեն, երևի տեսան, որ հատկապես երբ միացան Վազգենի հետ, դա հզոր ուժ էր, դրանից վախեցան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ