27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2016

Անհետացվում են մկրտության ավազանները

Ողջ Վրաստանով մեկ յուրացվող-վրացականացվող հայկական եկեղեցիներից որպես անպետքություն հեռացվում կամ շինաղբի հետ անհետացվում են մկրտության ավազանները: Տփղիս. Վերայի Սբ. Խաչ եկեղեցու մկրտության մարմարակերտ ավազանը վրացականացված եկեղեցու միջից դուրս շպրտված (ավազանը տեղի հայերին հաջողվեց «փախցնել» և պահպանության նպատակով փոխադրել Խոջիվանքի պանթեոնի տարածք, որտեղից որքան տեղյակ ենք տարվել է Ջավախք: Տփղիս. Զառիվայրի Սբ. Կարապետ եկեղեցու մկրտության ավազանը […]

Նախագահը հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել սիրիահայ համայնքի ու հայկական մի շարք կառույցների ներկայացուցիչների, համայնքային խնդիրներով զբաղվող բարերարների և պատասխանատու պաշտոնյաների հետ: Հանրապետության Նախագահը նշել է, որ հանդիպման մասնակիցներին հրավիրել է քննարկելու աջակցության նոր գաղափարներ, նոր ծրագրեր, ինչպես նաև Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներից անմիջականորեն տեղեկանալու վերջին զարգացումների և առկա իրավիճակի, այդ իրավիճակում գտնվող հայկական […]

Վազգենին զգում են իրենց մեջ… /վիդեո/

‹‹Մեր դպրոցի երեխաները, որոնք սպարապետի անունը կրող դպրոցում են սովորում,  հաճախ գնում են զորամաս, այցելում եմ թանգարան: Մեր դպրոցում այդ ամենը կազմակերպվում է հավուր պատշաճի: Աշակերտները Վազգենին զգում են իրենց մեջ: Այսօր երեխաները միմյանց հերթ չէին տալիս. ուզում էին Եռաբլուր գալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արարատ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Հովհաննես […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հանդիպումը: Հանդիպման ընթացքում բովանդակալից զրույց ծավալվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Երկուստեք գոհունակություն հայտնվեց դինամիկ զարգացում ապրող փոխհարաբերությունների առնչությամբ։ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադրաձան միջխորհրդարանական ակտիվ շփումներին, ապակենտրոնացված աշխույժ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովսեփյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ, կինոդրամատուրգ և հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ: «Նրա վիպակները, պատմվածքներն ու թագմանությունները մնայուն արժեքներ են մեր գրականության մեջ: Նշանակալի է նաև Ռուբեն Հովսեփյանի՝ որպես «Նորք» գրական հանդեսի խմբագրի ավանդը հայ գրականության տարածման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում […]

15-ամյա աղջիկը երկրորդ անգամ մայր է դարձել

Սանկտ-Պետերբուրգի 15-ամյա բնակչուհի Յուլիայի պատմությունը ցնցել է հանրությունը։ Աղջիկը բոլորովին վերջերս երկրորդ անգամ մայր է դարձել։ Տարիներ անց ամառանոցում հանգստանալիս Յուլիան ծանոթացել է միջին տարիքի մի տղամարդու հետ՝ Իվան անունով։ Օրերից մի օր տղամարդը բռնաբարել է աղջնակին։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Իվանն էլ փորձել է ինքնասպան լինել՝ նրան հազիվ են փրկել․ ինքն իրեն […]

Ի՞նչ գնով կփակեն պարտքը. նախարարը մանրամասնեց

«Հայաստանի ֆերմերներին խաղողի դիմաց պարտքերը մարելու համար գինու-կոնյակի գործարանները կվաճառեն կոնյակի սպիրտի պաշարները»,-այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ասաց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ գործարանները ֆերմերներին ընդհանուր առմամբ շուրջ 500 մլն դրամ են պարտք (1.05 մլն դոլար): Գյուղնախարարությունն աշխատում է ACBA բանկի հետ, որպեսզի այն պայմանագիր կնքի գործարաններից մեկի հետ: Այս կերպ գումարներն ավելի […]

Վերանայվել է գործարար Արմեն Բունիաթյանի նկատմամբ կայացված 610 միլիոն դրամ փոխհատուցման որոշումը

«Արմպրոդէքսպո» ցուցահանդեսի ժամանակ գործարար Արմեն Բունիաթյանը դիմել էր  ՀՀ նախագահին և վարչապետին հայտնելով, որ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից իր ընկերության/<<Հայր և որդի Բունիաթյաններ>> ՍՊԸ-ի,/ նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում և կիրառվել վարչական տույժ, ինչի վերաբերյալ իր անհամաձայնությունն էր հայտնել և  խնդրել ուսումնասիրել գործը: ՀՀ վարչապետի հանձնարարությամբ բնապահպանության նախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի