27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2016

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները գումար կստանան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց նյութական աջակցություն տրամադրել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած քաղաքացիների ընտանիքներին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ հատկացվող գումարն, ընդհանուր առմամբ, կազմում է 10 միլիոն դրամ: Յուրաքանչյուր […]

20 տարի օձերի ու կարիճների մեջ ապրել ենք, նոր դուրս ա տալիս էլի. Սարոյանն` իր առողջական վիճակից

Մամուլում լուրեր կային,ո ր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակը լավ չէ, և նա բուժման նպատակով Իսրայել էր մեկնել: Այսօր Եռաբլուրում Henaran.am-ը գեներալից հետաքրքրվեց, թե ինչպես է իրեն զգում: Ի պատասխան նա նշեց. «Հոդացավերս են էլի, երեխեք ջան: Սարերից ա էլի, 20 տարի օձի, կարիճի մեջ ապրել ենք, հիմա դուրս ա տալիս էլի»: […]

Նարեկ Սարգսյան. Ճարտարապետական բուհը մեզ համար ավելին է, քան՝ կենսագրության մաս լինելը

Ճարտարապետաշինարարական դպրոցում մենք սովորել ենք մեր մասնագիտության այբուբենը և բացառիկ շնորհակալությամբ ու երախտագիտությամբ ենք լցված մեր ուսուցիչների հանդեպ: Նրանք այսօր էլ մեր մտապատկերում են՝ իրենց հետաքրքիր կերպարով ու մարդկային տեսակով և պրոֆեսիոնալիզմով: Բուհը մեզ համար ավելին է, քան՝ կենսագրության մաս լինելը: Իսկ ես առավել ևս ամուր թելերով եմ կապված, քանի որ այնտեղ՝ երևելի ուսուցիչներիս գնահատող […]

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ: Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով նախագահականի մամուլի ծառայությանը, գրում է, որ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի […]

Լարսի անցակետը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում նկատվում է թույլ մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փակ՝ բեռնատարների և ավտոբուսների համար:

Ի՞նչ կա այդտեղ մութ, որ չգիտենք. Սուրիկ Խաչատրյան (վիդեո)

«Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ գործը բացահայտված է, որ մարդիկ դատված են»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն` անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությանը: «Այդտեղ ի՞նչ կար, որ փակ լինի, էդ մարդիկ մտել են, խփել են, մի քանի ժամ հետո ձերբակալվել են: Այդտեղ էլ չբացահայտվելու ի՞նչ կա, ես չեմ […]

Նախարարը հերքեց իր հայտարարությունը /վիդեո/

Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր կառավարության նիստից հետո հերքեց իր նախկին հայտարարությունը, թե հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը կարող է դադարեցվել: Նա ընդգծեց, որ ինքը ոչ թե շինարարության դադարեցման մասին է խոսել, այլ նրա, թե պետք է ուսումնասիրությունների միջոցով հասկանալ, թե որ ուղղով շարունակել աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում:

Պարզ երկնքում մութ ամպեր մի փնտրեք

ՀՀ ԿԱ ՊԳԿՎ մամուլի  ծառայությունից հայտնում են. Լրատվամիջոցներից մեկում 26.10.2016թ. հրապարակված «Մութ ամպեր» վերնագրով կեղծ լուրը շրջանառություն է գտել որոշ պարբերականներում, ինչից ելնելով արծարծվող թեմայի շուրջ ներկայացնում ենք իրական պատկերը: Լրատվամիջոցը վկայակոչում է սեփական «իշխանական» աղբյուրներն ու շտապում ընթերցողներին տեղեկացնել, որ  «ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա /Արման Սահակյանը/ ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի […]

Հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր. Սեյրան Սարոյան (վիդեո)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է` առաջիկայում լայնամասշտաբ պատերազմի հավանականություն չկա: «Աշուն գարուն ակտիվանում են, մարդիկ էլ էն էդպես, արյան շրջանառությունից է: Հո ախմախ չեն, հո կոկա-կոլա չի, որ անընդհատ բացեն, ասեն կրկին փորձիր»,- Henaran.am-ի խնդրանքով անդրադառնալով սահմանային լարվածությանն` ասաց գեներալը: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի