21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածները գումար կստանան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց նյութական աջակցություն տրամադրել 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Օսիայում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած քաղաքացիների ընտանիքներին:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ հատկացվող գումարն, ընդհանուր առմամբ, կազմում է 10 միլիոն դրամ:

Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվելու է 1 միլիոն 500 հազար դրամ, վիրավորին` 700 հազար դրամ, բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ, իսկ նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազար դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ