11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Էրդողանն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնակից Բարաք Օբամայի հետ:

Թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը, հղում անելով նախագահականի մամուլի ծառայությանը, գրում է, որ հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը:

Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողությունը, որի նպատակն է «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման զինյալների միջոցով Թուրքիային սահմանակից մի քանի շրջաններ մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:

Նշվում է, որ Օբաման գոհունակություն է հայտնել նաև թուրք-իրաքյան հարաբերություններում առաջացած ճգնաժամային վիճակը հաղթահարելուն միտված երկխոսության նախաձեռնության համար:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Էրդողանը շեշտել է տարածաշրջանը բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպություններից, այդ թվում` ԻՊ-ից ու PKK-ից (ՔԲԿ-Քուրդիստանի բանվորական կուսակցություն) մաքրելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ Էրդողանն ու Օբաման համաձայնության են եկել նաև Իրաքի հյուսիսում PKK-ի հաստատվելը թույլ չտալու վերաբերյալ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ