28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ի՞նչ կա այդտեղ մութ, որ չգիտենք. Սուրիկ Խաչատրյան (վիդեո)

«Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ գործը բացահայտված է, որ մարդիկ դատված են»,-այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն` անդրադառնալով 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործությանը:

«Այդտեղ ի՞նչ կար, որ փակ լինի, էդ մարդիկ մտել են, խփել են, մի քանի ժամ հետո ձերբակալվել են: Այդտեղ էլ չբացահայտվելու ի՞նչ կա, ես չեմ հասկանում: Քանի հոգով մտան Ազգային ժողով, այդ դեպքը կատարվեց: Ազգային ժողովից էլ այդ մարդիկ ձերբակալվեցին: Ինչ կա այդտեղ չբացահայտվելու, ինչ կա այդտեղ մութ, որ մենք այսօր չգիտենք»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ 17 տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և դիմահար կրակոցներով սպանեցին կառավարության եւ խորհրդարանի անդամներին:

Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ