27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 27, 2016

Հայ դատի հանձնախումբը չի պատրաստվում աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածուներից որեւէ մեկին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի թեկնածուներից որեւէ մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այդ մասին ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրւթյան մեջ։ «Վերանայվել է գլխավոր կուսակցությունների թեկնածուների դիրքորոշումն ու արձանագրությունները եւ որոշում կայացվել, որ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը չի աջակցի ոչ Հիլարի Քլինթոնին, ոչ Դոնալդ Թրամփին»,- ասվում է հանձնախմբի հայտարարության մեջ:

«Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը»

Այսօր լրացավ 1999 թվականի  հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարելիցը. այդ օրը  խորհրդարանում սպանվեցին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ: Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց. «Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը: Միանգամայն ուրիշ երկրում կապրեինք, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, որի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել […]

Ինչի՞ց է մահացել Ստանիսլավսկու աշխատակցուհին.մանրամասներ

Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում հոկտեմբերի 26-ին 8 մետր բարձրությունից ընկած 65-ամյա աշխատակցուհուն մահացած հայտնաբերել են թատրոնի պահակները: Աստղիկ Մուշեղյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում աշխատել է երկար տարիներ, նա եղել է թատրոնի հնչյունային ռեժիսորի օգնականը: Աստղիկ Մուշեղյանը Երեւանի բնակչուհի է, ամուսնացած է ունի մեկ որդի: 65-ամյա Աստղիկ Մուշեղյանը ներկայացումից հետո բարձրացել է բարձրախոսն անջատելու, ընկել […]

Ընկել ենք ջունգլիների մեջ, որ թողնենք, մեզ էլ, մեր երեխեքին էլ կհոշոտեն. Մանվել Գրիգորյան (վիդեո)

Գեներալ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանից Henaran.am-ը հետարքրվեց, թե ինչու է հենց այս օրերին հատկապես ավելի ակտիվացել թշնամին: Ի պատասխան գեներալն ասաց, որ շփման գծում առկա լարվածությունը 1989 թվականից է. «Տարբեր ժամանակաշրջանում տարբեր իրավիճակ է: Միշտ լինում է լարվածություն: Երեկ էլ են հայ զինվոր սպանել: Մենք պետք է հասկանանք մեր տարածաշրջանի կարևորությունը, մեր կարևորությունը, ու մեր թշնամիներին. […]

Զոհված 20-ամյա զինծառայողը հետմահու պարգևատրվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գուրգեն Այվազյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի […]

Ոճրագործները աջակցություն էին ստացել դրսից. Գալուստ Սահակյանը՝ հոկտեմբերի 27-ի մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հիշեց  17 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ոճրագործությունը՝ նշելով. «Հետաքրքիրն այն էր, որ ամբողջ դահլիճն առաջին պահին մտածեց, որ ինչ-որ հումոր են անում, այդպես էր, մի քանի րոպե եղավ այն, ինչի մասին գիտեք»: ԱԺ նախագահը շեշտեց՝ Հոկտեմբերի 27-ի  ողբերգությունը մեր ազգի համար դժվար և դաժան […]

Ֆինանսների նախարարության պարզաբանումը

Հոկտեմբերի  26-ին Ազգային ժողովում լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից հարց  է հնչել  ՀՀ  Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին,  թե ինչ եք պատրաստվում անել Ձեր ուսումնական կենտրոնի հետ և արդյոք պատրաստվում եք այն վաճառել: Ի պատասխան՝ Ֆինանսների նախարարը տեղեկացրել է. «քանի որ նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական կենտրոնը հանդիսանում է ՊՈԱԿ, հետեւաբար այն չենք կարող վաճառել, սակայն  ՊՈԱԿ –ը […]

Քաղաքական սպանությունները ե՞րբ ա բացահայտվում որ. Ս. Սարոյան (վիդեո)

«Իհարկե, բացահայտվել է, որ չբացահայտվեր, սենց ով կթողեր, մնար»,-այսօր ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք «հոկտեմբերի 27»-ի իրական բոլոր ոճրագործներն են ճաղերի հետևում, ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը: Մենք այդ ժամանակ շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, դրանով զբաղվել ա Ջհանգիրյանը, չէր կարա ուրիշ բան լիներ, ուրիշ բան ասեր ինքը, Ջհանգիրյանը Վազգենի ընկերն էր, […]

Առողջական խնդիրներ ունեցող ցմահ դատապարտյալին դեղորայք չեն տրամադրում. վերջինս հացադուլ է հայտարարել

«Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, տեղաշարժվում է հենակների օգնությամբ: Այս մասին ահազանգել է վերջինիս եղբայրը՝ Հուսիկ Մարուքյանը՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նրա պնդմամբ՝ բանտային խոնավ պայմանների հետևանքով Վ. Մարուքյանը առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել և վերջին երեք-չորս տարիներին բուժում է ստացել Դատապարտյալների հիվանդանոցում, ապրում է դեղորայքով, երրորդ կարգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի