«Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը»
Այսօր լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 16-րդ տարելիցը. այդ օրը խորհրդարանում սպանվեցին Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահները, պատգամավորներ:
Կարեն Դեմիրճյանի որդին` Ստեփան Դեմիրճյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց. «Դա ծանրագույն հարված էր մեր պետականությանը: Միանգամայն ուրիշ երկրում կապրեինք, եթե չլիներ Հոկտեմբերի 27-ը, որի բացասական հետևանքներն առ այսօր իրենց զգացնել են տալիս և հաղթահարված չեն:
Դրսի ուժերը ներգրավվածությունը չի բացառվում, բայց բոլոր դեպքերում այդ ոճրագործությունը կատարվել է ներքին ստահակների ձեռքով: Ամեն ինչ արվեց ոճրագործությունը կոծկելու համար՝ առաջին հերթին այն իշխանության կողմից, որի օրորք տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը: Ցանկություն չի եղել բացահայտելու»: