Անհետացվում են մկրտության ավազանները
Ողջ Վրաստանով մեկ յուրացվող-վրացականացվող հայկական եկեղեցիներից որպես անպետքություն հեռացվում կամ շինաղբի հետ անհետացվում են մկրտության ավազանները:
Տփղիս. Վերայի Սբ. Խաչ եկեղեցու մկրտության մարմարակերտ ավազանը վրացականացված եկեղեցու միջից դուրս շպրտված (ավազանը տեղի հայերին հաջողվեց «փախցնել» և պահպանության նպատակով փոխադրել Խոջիվանքի պանթեոնի տարածք, որտեղից որքան տեղյակ ենք տարվել է Ջավախք:
Տփղիս. Զառիվայրի Սբ. Կարապետ եկեղեցու մկրտության ավազանը եկեղեցու վրացականացումից հետո նետված բակ (ներկայումս տեղում չէ և ճակատագիրն անհայտ է)
Տփղիս. Կուսանաց Սբ. Ստեփանոս վանքի եկեղեցու մկրտության մարմարակերտ ավազանի մարմարակերտ կափարիչը
Թելեթի Սբ. Գևորգ եկեղեցու մկրտարանի ավազանը վրացականացման ընթացքում տեղահանված, իսկ ավելի ուշ դուրս շպրտված վիճակում: Ներկայումս անհետ կորած է:
Տփղիսի արվարձան Կրծանիսի Սբ. Ծիրանավոր (Գեղարդավանք) և Վերա թաղամասի Սբ. Խաչ եկեղեցիների մկրտարանների ավազանները պահպանության նպատակով փոխադրված Խոջիվանքի պանթեոնի տարածք: Ծիրանավորինը ներկայումս կոտրատված է, իսկ Սբ. Խաչինը` փոխադրել են Ջավախք:
Շավնաբադի Սբ. Գևորգ վրացականացված վանքի եկեղեցու մկրտության ավազանը դուրս նետված
Տփղիսամերձ Լիս գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու վրացականացումից հետո մկրտության ավազանը ևս դուրս նետված
Կախեթի վրացախոս հայ Սանիոր գյուղի Սբ. Հակոբ վրացականացված եկեղեցու մկրտության ավազանը նույնպես դուրս նետված
Սամվել Կարապետյան
մշակութաբան