15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչի՞ հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի գազի սակագները

«Ուսումնասիրություններն ավարտել են, իրավական դաշտում մոտեցումները ներկայացվել են կառավարությանը, բայց դեռևս լուծված չէ ֆինանսավորման աղբյուրի հարցը», –  քիչ առաջ  ԱԺ-ում նման տեսակետ հայտնեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ փուլում է գազի սակագնի նվազեցման հարցը:

«Պետք է հստակեցնել, թե ինչի հաշվին պետք է նվազեցվի սոցիալապես անապահով խավերի գազի սակագները, որպեսզի մյուս սպառողների համար լրացուցիչ բեռ չստեղծվի»,- ասաց նա: Հարցին, թե վարչապետը չի՞ նախանշել ֆինանսավորման աղբյուրը, Նազարյանը կարճ պատասխանեց. «Դեռ ոչ: Որքան որ աղբյուրի մեծությունը կլինի, այդքանով կիջեցնենք, դեռևս եթե չգիտենք, զրոյական վիճակ է, չգիտենք՝ ինչ գումարի մասին է խոսքը»: ՀԾԿՀ-ի նախագահը միևնույն ժամանակ ենթադրում է, որ գազի սակագինը սահմանի վրա պետք է նվազի:  Արձագանքելով «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալեքսեյ Միլլերի՝ Հայաստան կատարած այցին վերաբերող հիշեցմանը, Նազարյանը շեշտեց. «Ես Միլլերի այցից տեղեկություն չունեմ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ