«Շիրակ կենտրոնի» կողմից անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագրի մեկնարկը տրված է
Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականումաղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր ևկոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի»ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Այս տարի սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը կրում է՝ «Ձմռանվառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին» խորագիրը: «Շիրակ կենտրոնի» գործընկերներն ու հովանավորները արդեն իսկ սկսելեն աջակցություն ցուցաբերում բարեգործական ձեռնարկին, իսկ ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովը այն ճանաչել է որպես բարեգործական ծրագիր:
Վերջում նշենք, որ թեև ամբողջ ամռան ընթացքում «Շիրակ կենտրոնը» տասնյակ քանդված դոմիկներից առաջացած զգալի քանակության փայտանյութը բաժանեց տնակներում բնակվող ընտանիքներին, սակայն գրեթե բոլոր ընտանիքները այն օգտագործել են ամռան ընթացքում՝ կերակուր և պահածոներ պատրաստելու նպատակով: