28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կպարզվեն թատրոնի շենքում 65-ամյա կնոջ մահվան իրական հանգամանքները. ՔԿ

ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Աստղիկ Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել եւ բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են  անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել:

Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական եւ Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ