05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ջերմուկը կվերածվի սեքս-ինդուստրիալ քաղաքի՞ /վիդեո/

Ամուլսարի հանքավայրի վտանգների մասին հիշեցնելու համար այսօր՝ հոկտեմբերի 27-ին տասնյակ բնապահպաններ էին եկել կառավարության շենքի մոտ։ Բնապահպանները նշում են, որ  հանքավայրին մոտ գտնվող Ջերմուկ քաղաքը կփոխի նշանակությունը՝ Հանքավայրի շահագործման թույլտվություն ստացած Լիդիան ընկերությունը արտասահմանցի աշխատողներին կբնակեցնի Ջերմուկում։

«Սեռական ինդուստրիայի դրսևորումներ են լինելու։Այդ վտանգը կանխելու համար իրենք որոշել են իրենց աշխատակիցների շրջանում պահպանակներ բաժանել։ Որ մի բանական մարդը կուզենա գնա հանգստանա էն քաղաքում, որտեղ միջավայրը առողջարանային չի, այլ՝ սեքս-ինդուստրիալ»,- նշում է Ապրես Զոհրաբյանը։

Բնապահպաններն ահազանգում են՝ ծրագրի իրականացման պարագայում Հայաստանի քաղցրահամ ջրերը ևս կաղտոտվեն։ Որոտան և Արփա գետերի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների աղտոտումից հետո հերթը կհասնի Սևանին։

«Հանքավայրից ընդամենը 1 կիլոմետրի վրա անցնում է Որոտան-Արփա-Սևան թունելը, որտեղով ջուր է տեղափոխվում Սևան։ Հանքային, թթվային ջրերը ներծծվելու արդյունքում խառնվելու են այդ ջրերի հետ և թունելով տեղափոխվեն ի վերջո Սևան»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց Լևոն Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ