27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2016

Նոր նշանակում

ՀՀ կառավարության որոշմամբ Սամվել Մուրադյանը նշանակվեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Մուրադյանն ունի մշակույթի գործիչ ների հետ երկար տարիների աշխատանքային փոխգործակցության փորձ, կառավարման ոլորտի մասնագետ է: Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Մուրադյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթեց արդյունավետ աշխատանք:

«Կառավարության ծրագիրը հավակնոտ է, կոնկրետ ու հստակ»

«Կառավարության նոր ծրագիրը բավականին  հավակնոտ է, կոնկրետ ու հստակ: Նշված են հստակ ժամկետներ, որոնց ընթացքում պետք է իրականացվեն ծրագրեր: Այդ ժամկետները հիմնականում եռամսյա ու վեցամսյա են: Դրանք համարձակ են ու պատասխանատվություն ներկայացնող», – անդրադառնալով կառավարության նոր ծրագրին՝  Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը: Հիշեցնենք՝  նախօրեին կառավարության արտահերթ նիստում նոր ծրագիրը հավանության է արժանացել, […]

«Տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդրարանում, մինչ կառավարության ծրագրի ներկայացումը, ներկայացրեցին իրենց խմբակցության տեսակետը՝ կառավարության ծրագրի մասին: Ա. Վարդանյանի խոսքով՝ մոտ տասն օր է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, կառավարությունը անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, և իրենք էլ զուգահեռ իրենց մոտեցումներն էին ներկայացնում: «Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի […]

Կառավարությունը պատրաստ է քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկները (վիդեո)

Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները: «Ավելին եթե խոսքը վերաբերում է ապօրինի հարստացմանն, ապա անգամ կառավարության ծրագրում է դրա մասին խոսվում, ինչ վերաբերում է հետադարձ ուժ տալուն, ապա այստեղ Սահմանադրության արգելք է: Ինչ վերաբերում է արտաբյուջեատյին միջոցներին, շատ արտաբյուջեատային միջոցնբեր սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են: Ինչ վերաբերում […]

ԸՕ-ը կփոփոխվի. աննախադեպ համաձայնություն

Ազգային ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից նախագծերի փաթեթը: Ընտրական նոր օրենսգրքն ընդունվեց 103 կողմ, 4 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ երկրորդ ընթերցմանը ներկայացված փաստաթուղթն ընդգրկում է նաև իշխանություն-ընդդիմություն վերջին համաձայնությունը, որը վերաբերում է ընտրակեղծիքի մասին սուտ մատնության առթիվ քրեական […]

«Դա միայն Ալիևը կարող է հստակ ասել»

«Պատերազմ կլինի, թե ոչ, դա ամենևին կապված չէ այն հանգամանքի հետ՝ մեր Պ նախարարը քաղաքացիական անձ է, թե՞ զինվորական: Մենք կարող ենք ամուր բանակ ունենալ այն պարագայում, երբ մեր Պ նախարարը կարող է լինել քաղաքացիական անձ: Կարող  է լինել նաև  հակառակ պատկերը: Ուստի, պետք է հասկանալ՝ Պ նախարարի քաղաքացիական անձ լինելն ամենևին կապ չունի բանակի […]

Սահմանադրությունից դուրս է

«Նախ պետք է նկատել, որ կառավարության անդամները ռազմական գործիչներ չեն, իսկ ՊՆ նախարարը կառավարության անդամ է և նորացված Սահմանադրությանը համապատասխան, ըստ էության պետք է լինի հստակ տարանջատում ՊՆ-ի և ԶՈւ գլխավոր շտաբի միջև»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանն ՝ անդրադառնալով Պաշտպանության նախարարության գործառույթների քաղաքացիականացվելուն: […]

Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակում հայտնաբերել 1939 թ. ծնված Ռ. Ն.-ի դին:

Վարչապետի հերթական հանձնարարականները` քաղաքացիների օգտին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անցավ  իր խոսքով՝ արդեն ավանդույթ դարձող հանձնարարականներին: Առաջին հանձնարարականը տրվեց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին : Վարչապետը նախ կարևորեց գյուղական համայնքներում տրանսպորտային միջոցների համակարգված սպասարկման հարցը, ապա անցավ լիցենզավորման խնդրին. «Կան համայնքներ, որտեղ տրանսպորտային սպասարկում առհասարակ չի իրականացվում, նշել դրա պատճառները , […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի