27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2016

«Պետք է կոտրել այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն հյուր գնալու և նվերեր տանելու վայր է»

Տարածաշրջանում այսօր տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները, հայկական 2 պետությունների առջև ծանրացած ռազմական բնույթի խնդիրները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում ՀՀ անվտանգության միջավայրի և ԶՈւ-ի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների: ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանություն տալու վերաբերյալ քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք պարտավոր ենք հզորացնելու ու զարգացնելու […]

ՀՀ չորս քաղաքներ անդամակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին

Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին անդամակցել են Հայաստանի 4 քաղաքներ` Սիսիան, Սևան, Դիլիջան և Գյումրի: ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների և մասնավորապես` կրթությանը վերաբերող 4-րդ նպատակի իրականացումը խթանելու և այդ ուղղությամբ ուսումնառող քաղաքների կերտման լավագույն փորձի փոխանակման միջազգային հարթակ ստեղծելու նպատակով 2012 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային […]

Դիտարկում է անցկացվել

Հոկտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել   Հադրութի շրջանի  ուղղությամբ,  Աշաղի Աբդուրախմանլի բնակավայրի մոտակայքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը […]

«Հաց բերող» Արթուրի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Այս մասին տեղեկացրել է  փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Նշենք, որ change.org կայքում ստորագրահավաք է սկսվել Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնության շրջանակներում հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ: Այնուհետև նրա մեղադրանքը փոխվեց, և այժմ նա […]

Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրն ի պատիվ հայազգի գիտնականի անվանելու առաջարկը մեզ համար իսկապես ուրախալի փաստ է. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մատվեևին և հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին, ովքեր Երևանում են՝ ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին` Երևանի քաղաքապետը կարևորել է այն մեծ դերակատարումը, որն ունի ինստիտուտը՝ գիտության զարգացման գործում, […]

Ամփոփվել են 5-րդ բանակային զորամիավորման աշխատանքները

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հոկտեմբերի 19-ին կայացել է 2016 թվականի ուսումնական տարվա երրորդ եռամսյակում 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփումը: Կատարված աշխատանքների վերաբերյալ զորամիավորման հրամանատարի տեղակալների զեկուցումներում շեշտվել է, որ համաձայն պատրաստության պլանի  իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները: Զեկույցներում վերլուծվել են ենթակա ստորաբաժանումներում անցկացված […]

Որն է լինելու Կառավարության հաջողության բանալին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի համար անհասկանալի է՝ ինչպես կարելի է չնկատել ժողովրդավարությոն, իրավունքի գերակայություն, չտեսնել հանրային շահը կառավարության ծրագրում: «Եթե որոնեին ու ուզենային տեսնել հանրային շահի ոգին, այն կարող էին տեսնել ամբողջ ծրագրում»,-այսօր խորհրդարանում Կառավարության ծրագրին հավանություն տալու վերաբերյալ քննարկման ժամանակ արտահերթ ելույթի ժամանակ ասաց նախարարը: Նա հիշեց ընդդիմադիրներից Ռուբիկ Հակոբյանի ելույթը, թե շատ կարևոր  […]

Սերժ Սարգսյանն մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

Աշխատանքային այցով Մաստրիխտում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել […]

Տոպրակների վաճառքը բիզնես նպատակ չի հետապնդում.նախարարը մանրամասնեց /վիդեո/

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը Կառավարության նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին : Նա ներկայացրեց իր ղեկավարած նախարարության գործունեության առաջնահերթ անելիքները, որոնք ամրագրված են Կառավարության նոր ծրագրում, ինչպես նաև անդրադարձավ սուպերմարկետներում տոպրակների դիմաց գանձվող գումարներին: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի