30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2016

Վեր ենք հանելու բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են ներդրումային միջավայրին. Սուրեն Կարայան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝  գարծարար միջավայրի, գործարարության զարգացման լուծումների ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին նա հայտարարեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քայլեր պետք է արվեն հաղթահարել բոլոր այն խոչընդոտները, որոնք խանգարում են գործարարության զարգացմանը»,-նկատեց նա: Խոսելով ներդրումների պակասի մասին՝ Ս. Կարայանն ասաց. «Դժվարանում եմ պատասխանել, թե ինչու պակասեցին ներդրումները, […]

Ընդդիմությունից մի մրսեք. վարչապետին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթում հիշեց, որ երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, հայտարարություններ եղան, որ նա հայաստանը Սինգապուր է դարձնելու: Պատգամավորը պատմեց, թե ինչպիսի վատ իրավիճակ էր Սինգապուրում նախորդ դարի 40-ականներին, իսկ երբ իշխանության եկավ կրթված ու երկիրը գնահատող, բիզնեսում կայացած երիտասարդների իշխանությունը, երկրում վիճակն իսկապես փոխվեց, իրական […]

Եվրոպայի լիգա․ այսօրվա խաղերի անոնսը

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի շրջանակում  հոկտեմբերի 20-ին տեղի կունենան խմբային փուլի երրորդ տուրի խաղերը։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» A խմբում կընդունի թուրքական «Ֆեներբահչեին»: Խմբի մյուս խաղում ուկրաինական «Զարյան» կհյուրընկալվի հոլանդական «Ֆեյենորդին»: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթող իսպանական «Սեւիլիան» նվաճել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: Եվրոպայի լիգա, խմբային փուլ, երրորդ տուր A խումբ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) […]

Թող հիմնավորումներ ներկայացնի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի ահազանգին,  թե  ՀՀ-ին սպառնում է դեֆոլտ: «Ուզում եմ կրկին հորդորել լրագրողներին ամեն ինչին չանդրադառնալ միայն այն պատճառով, որ տվյալ մարդն ինչ-ինչ կարգավիճակ է ունեցել: Դուք իրավունք ունեք ու պիտի պահանջեք, որ ցանկացած մարդ, ով նման արտահայտություն է անում, հիմնավորումներ ներկայացնի, այլապես դա կարող է […]

Հոկտեմբերի 21-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ կառավորության նոր ծրագիրը: Հոկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը : ԹԵՄԱ՝ ՀՀ կառավորության նոր ծրագիրը. բյուջե 2016թ. :

Պաշտոնանկություններ ոստիկանությունում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով պաշտոնանկ են արվել Կապանի և Մեղրիի ոստիկանապետներ Արա Դավթյանը եւ Վարդան Ծատրյանը: Կապանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը, Մեղրիի նոր ոստիկանապետը ոստիկանության գնդապետ Կարեն Թադևոսյանն է:

Իրար ձեռք չսեղմեցին․ Քլինթոնի ու Թրամփի վերջին դեբատն ավարտվել է /վիդեո/

ԱՄՆ-ի այսօրվա գլխավոր թեման նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի ու Դոնալդ Թրամփի վերջին՝ երրորդ դեբատն է, որը տեղի ունեցավ նախօրեին։ Թեկնածուները կրկին իրար ձեռք չսեղմեցին ու անմիջապես անցան փոխադարձ վիրավորանքների ու մեղադրանքների։ Այդ դեբատն ավելի կարեւոր էր Թրամփի համար, քանի որ առայժմ Քլինթոնը նրան 6 տոկոսով գերազանցում է։ Մանրամասները՝ տեսանյութում  

«Միջակությունն է ամեն տեղ, որ կարող է մեր հերն անիծել» (վիդեո)

«Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ-ում ստեղծվեց նոր իրավիճակ, և սահմանադրական բարեփոխումների նպատակը մեր երկրում համակարգային փոփոխությունների նպատակն էր, ոչ թե փոփոխությունների, այլ բարեփոխումների»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթ ունենալով կառավարության ծրագրի մասին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ  փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ու պատմական ելույթով, որտեղ նախանշեց քաղաքական ուժերի, հասարակության ապագա […]

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը: Առաքելյանը նշել է, որ Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը եւ մեկնարկ է տրվել թվային հեռուստահեռարձակմանը: Արթուր Առաքելյանը նշել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի