13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը

Հայաստանի մի շարք մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

Առաքելյանը նշել է, որ Հայաստանի Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում այսօրվանից անջատվել է անալոգային հեռարձակումը եւ մեկնարկ է տրվել թվային հեռուստահեռարձակմանը:

Արթուր Առաքելյանը նշել է, որ թվային հեռուստահեռարձակման առաջնային նպատակներից է եղել սոցիալական բաղադրիչը եւ այդ նպատակով շուրջ 110. 600 թվային ընդունիչ սարք անվճար տրամադրվել է անապահով ընտանիքների:

«Ի սկբզանե 48 հազար սարք է ձեռք բերվել, սակայն, սոցիալական բաղադրիչով տրամարդրվող 66 հազար սարք ձեռք բերելու անհրաժեշտություն է կրկին եղել: Շուկայում սարքերի գները տարբերվում են` սկսած 5 հազար դրամից մինչեւ 200 հազար դրամը: Լավ որակի սարքն արժե 7500-12.000 դրամ»,-տեղեկացրել է փոխնախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ