28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Միջակությունն է ամեն տեղ, որ կարող է մեր հերն անիծել» (վիդեո)

«Սահմանադրական բարեփոխումներից հետո ՀՀ-ում ստեղծվեց նոր իրավիճակ, և սահմանադրական բարեփոխումների նպատակը մեր երկրում համակարգային փոփոխությունների նպատակն էր, ոչ թե փոփոխությունների, այլ բարեփոխումների»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթ ունենալով կառավարության ծրագրի մասին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հիշեցրեց, որ  փետրվարի 12-ին նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծրագրային ու պատմական ելույթով, որտեղ նախանշեց քաղաքական ուժերի, հասարակության ապագա նշաձողը:

«Նշաձողը վերցված է շատ բարձր, բայց ճշմարիտ է վերցված, որովհետև մեր հասարակության բոլոր խավերը կարիք ունեն բարեփոխումների: Դրան հետևեց ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հուշագրի ստորագրումը, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը հիմնված է այս երկու քաղաքական ուժերի ու Նախագահի ծրագրային ելույթի հիման վրա, որտեղ ասվում է՝մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ վաղվա օրը լինի ավելի լավը, քան այսօրվանը: Այսօրվա տիրող իրավիճակը մեզ չի բավարարում: Մենք ունենք բազում խնդիրներ, ու պարտավոր ենք իրականացնել բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,-մեջբերեց նա:

Է. Շարմազանովի գնահատմամբ՝ հատկապես կարևոր է այն, որ նոր կառավարության ծրագրում նախաշվեց թեզ, թե բարեփոխումները պետք է սկսվեն կառավարությունից: «Սա շատ ողջունելի է, ինչո՞ւ, որովհետև եթե մենք, որպես քաղաքական ուժ, չենք տեսնում մեր աչքի գերանը, ապա չենք կարող ոչ ընդդիմությանը, ոչ մեր գործընկերներին մատնանշել նրանց ացքի փուշը: Դրա համար գովելի է, որ մենք պատրաստ ենք ոչ միայն ախտորոշել, այլև բաց ու հրապարակային խոսել մեր խնդիրների մասին»,-շեշտեց նա:

Վերջինիս կարծիքով՝ պետք է նոր մտածողություն, որտեղ չեն լինի արտոնյալներ ու սովորոժական քաղաքացիներ, պաշտպանվածներ ու չպաշտպանվածներ:

ԱԺ փոխնախագահը նկատեց՝ պարզ է, որ այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլյան ընտրություններ, քանի որ այդպես է սահմանված օրենքով, բայց այս կառավարության ծրագրում կա ապագային միտված, լուրջ ռազմավարության: Առաջին կարևորագույն խնդիրն, ըստ նրա, ներքին ու արտաքին անվտանգությունն է, երկրորդը՝ հարկավոր է ավելի առողջ միջավայր ստեղծել ներդրումների համար և երրորդ՝ քայլեր ձեռնարկել սոցիալական արդարության ու համերաշխության համար: «Սա դյուրին գործ չէ, բայց մենք պետք է, ի վերջո, դուրս գանք այս միջակության նշաձողից, միջակությունն է ամեն տեղ, որ կարող է մեր հերն անիծել, մենք պետք է դնենք բարձր նշաձող, որպեսզի հասնենք դրան»:

Նրա համոզմամբ՝ բոլոր քաղաքական ուժերն են ցանկանում, որ այս կառավարության ծրագիրն իրականություն դառնա, քանի որ նման կերպ ժողովրդի կյանքում դրական փոփոխություններ կլինեն:

Է. Շարմազանովը եզրափակելով ասաց, որ այս ծրագիրը բխում է ՀՀ-ի ու ՀՀ քաղաքացու շահերից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ