27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 20, 2016

Կոնկրետ է /վիդեո/

«Կառավարության ծրագրում շատ կոնկրետ ներկայացված է ամեն բան»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մենք ՓՄՁ-ների մասով արդեն Հարկային օրենսգրքում կանոնակարգումներ ունենք: Մենք գլոբալ տնտեսությունում ունենք բացասական շոկեր: Ապագային նայելով` պետք է կայունություն մտցվի, և պարտքի աճի տեմպերը պետք է մեղմվեն», – ընդգծեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուռճացված ծախսեր չկան. նախարարը հակադարձում է ՀՅԴ-ին

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր բարձրաձայնեց գյուղատնտեսության ոլորտում ուռճացված թվերի մասին՝ ընդգծելով, որ այս Կառավարության ծրագրում ուռճացված թվեր չկան: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում. «Տեսեք՝ անցյալ տարի որքան մթերում էր, այս տարի՝ որքան և կտեսնեք, որ ակնհայտ ուռճացված թվեր են եղել անցյալ տարի, մոտ երեք անգամ պակաս թվեր են այս տարի: Մենք […]

Մի քանի մենաշնորհներ այս դահլիճում նստած են. Զոհրաբյանը՝ վարչապետին

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե բացի անձերի փոփոխությունից, ինչ բարեփոխումներ են արել, որի համար ըստ նրա, ժամանակ եղել է: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այլ բարեփոխումներ, որոնց մասին նշում են, կարծես իր համար տեսանելի չեն: «Անընդհատ խոսում ենք ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա, տպավորություն է, թե դրանք Անորսալի Ջոն […]

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած օրենքները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Ապրանքների նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:

«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ աշխատացնենք նորից»

Կառավարության այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Նախարարի խոսքով՝  համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողների ինտերգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին: Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց նախարարին. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ աշխատացնենք նորից»: ««Երազ» գործարանը […]

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 350 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (45 կրակոց) և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահառ դիպուկահար հրացան […]

Մենք մեր հիվանդությանը դիագնոս տալու անհրաժեշտություն ունենք. վարչապետ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանության տալու հարցը: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմեց վարչապետին, թե համաձայն է ծրագրում ներկայացված կետերի հետ: Սակայն պատգամավորի կարծիքով՝ ծրագրում պետք է հստակ արձանագրված լիներ, թե ինչպես է պայքար տարվելու ստվերի ու մենաշնորհների դեմ: Ըստ նրա՝ գրված է, որ այս պայքարը կարևորվում է, սակայն թե ինչ կոնկրետ ու գործուն […]

Նախարարները համաձայն չեն հարգարժան առաջին նախագահի հետ (վիդեո)

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այնքան էլ համակարծիք չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների հետ. «Ես համաձայն չեմ հարգարժան պարոն առաջին նախագահի հիմնական թեզերի հետ, որ արտաբյուջեներում կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև արտաբյուջետները կատարվում են այնպես, ինչպես բյուջեի մնացած ծրագրային հատվածները»,-այսօր խորհրդարանում ասաց Վարդան Արամյանը: Ճշտող հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում, Արամյանն ասաց, որ ռիսկեր կան բոլոր ոլորտներում: Գյուղատնտեսության […]

«Կառավարության այս ծրագրին անկեղծորեն սպասել եմ»

Պատգամավոր Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Կառավարության այս ծրագրին անկեղծորեն սպասել եմ։ Սպասումներս առաջացել են վարչապետի անձով պայմանավորված։ Չեմ թաքցնի, պաշտոնավարման առաջին շաբաթներին նրանից եկող մեսիջներն իմ ու շատերի մոտ հույս արթնացրին։ Մարդը բաց ճակատով, հրապարակայնորեն, առանց խունջիկ-մունջիկ անելու ասում է այն, ինչի մասին բոլորս, այդ թվում և՝ մեր հանրապետական գործընկերները, հրապարակավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի