10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

«Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ աշխատացնենք նորից»

Կառավարության այսօրվա նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց ԱՊՀ մասնակից պետությունների ավտոմոբիլաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝  համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում ավտոմոբիլաշինության զարգացումը, ավտոմոբիլային արդյունաբերության, արտադրանքի բարձրացումը: Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի տեղական արտադրողների ինտերգրվել ավտոմոբիլաշինության գործընթացներին:

Նախագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց նախարարին. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ աշխատացնենք նորից»:

««Երազ» գործարանը  չեմ իմանում, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»,- արձագանքեց Սուրեն Կարայանը :

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ