28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք մեր հիվանդությանը դիագնոս տալու անհրաժեշտություն ունենք. վարչապետ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանության տալու հարցը: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դիմեց վարչապետին, թե համաձայն է ծրագրում ներկայացված կետերի հետ: Սակայն պատգամավորի կարծիքով՝ ծրագրում պետք է հստակ արձանագրված լիներ, թե ինչպես է պայքար տարվելու ստվերի ու մենաշնորհների դեմ: Ըստ նրա՝ գրված է, որ այս պայքարը կարևորվում է, սակայն թե ինչ կոնկրետ ու գործուն մեխանիզմներ են գործարկվելու, ասված չէ:

Վարչապետն արձագանքեց.

«Իմ կարծիքով՝ մեր ծրագրի հիմանկան մասը հենց դրա մասին է, երբ ասում ենք պարզ ու արդար, մրցունակ պայմաններ, յդ պայմաններում մոնոպիոլիաները, գերիշխող դիրքերը կայանում են օբյեկտիվորեն կամ չեն կայանում, երբա ասում ենք՝ օրինապահ բիզնեսմենը պետք  է ապահովված զգա, ոչ օրինապահը՝ ոչ, հենց դրան է ուղղված: Ավելի մանարմասն ներկայացնելը կլիներ անտրամաբանական ու շաը ընթերցելի»: Նա հավելեց,

Պատգամավորն արձագանքեց, որ ակնհայտ է, որ թափանցիկ կառավարումը բերելու է դրան, խոսքն այլ բանի մասին է, որ օրինակ՝ անընդհատ խոսվում է, որ Հայաստանում ռեսուրս չկա, իսկ Հայաստանում մեծ ռեուրս կա, ստվերը հարկային դսշտ բերելը , որ 30 տոկոսից ավել է, արժեր, որ այս քաղաքական փաստաթղթում անդրադարձ կատարվեր դրա դեմ պայքարի մանրամասները:

Վարչապետն էլ ասաց, մենք ռեալ, վիճակը վերաիմաստավորելու, վիճակագրական տվյալների ախտորոշման անհրաժեշտություն ունենք. «Մենք մեր հիվանդություններին, մեր վիճակին դիագնոս տալու անհրաժեշտություն ունենք, բոլորը մնացած ենթադրությունները, որ այդ դիագնոսի վրա վստահ չեն, կլինեն օդից, ու վաղը մյուս օր կսկսենք արդարանալ, որ ինչու այսպես կամ այնպես չէ»,-ընդգծեց նա:  Կարեն Կարապետյանն ասաց, որ  գուցե պետք է գրեին, որ ստվերի դեմ պայքարի համար պետք է անեն սա, մյուսը, այն մյուսը, բայց ամեն դեպքում պատրաստ են լսել պատգամավորի առաջարկը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ