28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մի քանի մենաշնորհներ այս դահլիճում նստած են. Զոհրաբյանը՝ վարչապետին

ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց, թե բացի անձերի փոփոխությունից, ինչ բարեփոխումներ են արել, որի համար ըստ նրա, ժամանակ եղել է: Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այլ բարեփոխումներ, որոնց մասին նշում են, կարծես իր համար տեսանելի չեն: «Անընդհատ խոսում ենք ստվեր, մենաշնորհ, կոռուպցիա, տպավորություն է, թե դրանք Անորսալի Ջոն են, չգիտենք՝ մենաշնորհը որտեղ է…մի քանի մենաշնորհներ այս դահլիճում նստած են: Դուք ասացիք, ոչ ստանդարտ գործիքակազմ եք կիրառելու, հիմա բոլորս էլ ակնկալում ենք ոչ ստանդարտ լուծումներ, հիմա որո՞նք են լինելու այդ ոչ ստանդարտ լուծումները, անորսալի թվացող մենաշնոհների համար, որոնց բոլորս գիտենք անուն առ անուն, ազգանուն առ ազգանուն, կենսագրություն, այդ ամենը ստոպ, կանգնացնելու համար:

Այլապես ցանկացած հայտարարություն, գիտեք, որ առ ոչինչ է լինելու, եթե մենաշնորհի, օլիգարխներին համարենք Անոսալի Ջոներ, որոնց լսել ենք, բայց չենք տեսել»,-ասաց նա: Վարչապետը պատասխանեց, թե նախ հանձնարարել են բոլոր գերատեսչություններին նոր կառուցվածք ներկայացնել՝ հստակ թիվ կրճատելով և ոչ թե օպտիմալացնելով: «Հստակ հանձնարարական կա կրճատել ՊՈԱԿ-ները, կենտրոնացնել գնումների կառույցները, հանձնարականեր կան կենտրոնացնելու ԾԻԳ-երը»,-ասաց նա:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կարեն Կարապտյանը նշեց, թե ճիշտ է՝ ազգանուներ չեն գրել, բայց չեն էլ ասել, որ պայքարելու են ոչ ստանտարդ եղանակներով: Ոչ ստանդարտ եղանակները, վարչապետի ներկայացմամբ, կվերաբերեն տնտեսությանը: «Կոռուպցիայի դեմ պայքարը շատ ստանդարտ է, այնտեղ ֆիքսել ենք՝ ոնց ենք պայքարելու, կանենք, թե չենք անի, կտեսնենք»,-ասաց նա: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ կապրեն, կտեսնեն: Նա նաև հարցրեց, թե Մաքսային համակարգում առկա «պապկաները», որոնք էպոպիայից են գալիս, և ով այնտեղ հայտնվում, քերթվում է, արդյոք վերանալու են: Վարչապետն ասաց, որ «պապկաներ չեն լինելու, այլ բրոքերային կառույցներ, որ բիզնեսմենը որոշի, թե բրոքերին է ուզում դիմել, թե ում: «Որևէ պարտադրանք բիզնեսմենին չի լինի»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ