13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Նախարարները համաձայն չեն հարգարժան առաջին նախագահի հետ (վիդեո)

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այնքան էլ համակարծիք չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների հետ. «Ես համաձայն չեմ հարգարժան պարոն առաջին նախագահի հիմնական թեզերի հետ, որ արտաբյուջեներում կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև արտաբյուջետները կատարվում են այնպես, ինչպես բյուջեի մնացած ծրագրային հատվածները»,-այսօր խորհրդարանում ասաց Վարդան Արամյանը: Ճշտող հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում, Արամյանն ասաց, որ ռիսկեր կան բոլոր ոլորտներում:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պատրաստ չէ հրաժարվել արտաբյուջետային միջոցներից: Դիտարկմանը, որ նման առաջարկով էր հանդես եկել առաջին նախագահը, նախարարն ասաց, որ տեղյակ չէր այդ մասին: «Մտածում եմ, որ պետք է արտաբյուջեն պետք է լինի, որպեսզի հնարավոր լինի որոշ ծրագրեր իրականացնել»,-ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ